Բաժիններ՝

Գալուստ Սահակյան. «Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը բոլորի գրպանին է հարվածելու»

«Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը բոլորի գրպանին է հարվածելու: Ոչ միայն բնակչության գրպանին է խփելու, այլ մեծ կորուստներ կունենա նաև մեր տնտեսությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Գ.Սահակյանը ասաց, որ այս հարցում պոպուլիզմ չպետք է լինի և, եթե անգամ գործի էլ, բացի ելույթներից ուրիշ որևէ բան չէր կարող անել: Ամեն դեպքում, ըստ նրա, մյուս շաբաթ պատգամավորների հարցերին կպատասխանեն:

Գ.Սահակյանի կարծիքով՝ եթե ՀԷՑ-ը վաճառվի էլ, խնդիրը չի լուծվի. «Կարծում եմ՝ 17 դրամ թանկացումն իրատեսական թիվ չէ, եթե այդքան բարձրացում լինի, սպառումն ահավոր կքչանա, և նորից էֆեկտներ չեն լինի: ՀՀ-ում չկա մեկը, ով դեմ չլինի: Վերջին տարիներին սակագինը շարունակաբար բարձրանում է, քանի որ յուրաքանչյուր ծառայություն, նման բիզնես իր գինն ունի: Ինչպես խանութից ապրանք եք առնում, դա էլ է ապրանք: Պիտի քննարկենք, բոլոր փաստերը համադրենք և, կարծում եմ, դրա հնարավորությունը մենք լիարժեք կունենանք»:

Թե ի՞նչ չափի բարձրացումը բավարար կլինի՝ հարցին, Գ.Սահակյանը պատասխանեց. «Եթե մի փոքր էլ իջնի սակագինը, ավելի լավ կլինի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս