«Ում մասին, որ դուք ակնարկում եք, գեներալ Սարոյանը՝ բավականին լուրջ գործունեություն իրականացրած անձ է և արժանի բարձր գնահատականի: Այն փաստը, որի մասին խոսեցիք, միայն մեր խորհրդարանը չէ, որ նմանատիպ փաստերի է ականատես լինում, աշխարհի ցանկացած խորհրդարան նման փաստերի ականտես լինում է»:
Մայիսի 22-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 15 շենքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն:
«Ադրբեջանն ու Բելառուսը միացել են ԱլԳ Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ ընդհանուր հռչակագրին»,- այս մասին այսօր «Արևելյան գործընկերություն» ծրագրի Ռիգայում ընթացող չորրորդ գագաթնաժողովի հռչակագրի տեքստի համաձայնեցումից հետո, պատասխանելով «Wall street journal»-ի լրագրողի հարցին ասաց Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Այո, բոլոր մասնակիցները ստորագրել են` ներառյալ Ադրբեջանը:
«Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովն անցկացնել Քիշնևում:
Մայիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Թուրքիայի իշխանությունները քանիցս բարի կամքի դրսևորումներ են ցուցաբերել Հայաստանի հանդեպ:
Վերջին մեկ տարում Գրիբաուսկայտեն հնչեղ ձևով բավական շատ է քննադատել Ռուսաստանին, ինչն անգամ եվրոպացի առաջնորդների թվում արել են քչերը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Չինաստանի երեք քաղաքացիների կողմից Երևանում չինուհիների թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գագաթաժողովի հռչակագիրը Վրաստանի ու Ուկրաինայի համար չի նախատեսելու վիզային ռեժիմի ազատականացում:
Լուկաշենկոն Մինսկում հայտարարել է, որ սխալ է համարում Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Ռուսաստանին քննադատելը:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Եղիազար Վոլոդիայի Ավագյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ:
«Այս պահին ընթանում է Ռիգայի ԱԼԳ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ բազմավեկտոր քաղաքականությունը բավականին բարձր գնահատականի է արժանացել ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրոպայում և երեկ դրա մասին նշեց Անգելա Մերկելը, որ ՀՀ քաղաքականությունը տարածաշրջանում լարվածությունը էլ ավելի չմեծացնելու առումով կարևորեց»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Ճիշտ մոտեցում է որդեգրվում՝ չբացառել եվրոպական ընտանիքի հետ համագործակցության խորացումը: Ճիշտ մոտեցում կա նաև ԵՄ կողմից»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Ռիգայի գագաթնաժողովի մասին:
Անդրադառնալով ժամկետներին՝ Գագիկ Հարությունյանն ասաց. «Համենայնդեպս, աշնանը մենք կկարողանանք մեզ հետ կապված աշխատանքներն ավարտելով՝ ներկայացնել: Թե դրանից հետո Հանրապետության նախագահը լրացուցիչ քաղաքական քննարկումներ կկազամակերպի՞, թե՞ոչ, հավանություն կտա՞, թե՞ ոչ, կվերադարձնի՞ լրացուցիչ հարցերը մշակման, թե՞ ոչ… այդ բոլորը հնարավոր են, ու դրանով պայմանավորված՝ կլինի հետագան»:
«Էլեկտրաէներգիայի հետ կապված շատ բան մութ է, շատ բան անհասկանալի, պաշտոնյաների մոտ էլ շատ բան պարզ չէ: Մի հարց է՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացումը, այլ հարց է, թե ինչպես է ձևավորվել 250 մլն պարտքը: Այսինքն՝ այս համակարգը ամբողջությամբ ուսումնասիրման կարիք ունի»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Անցած քառօրյա նիստերի ժամանակ Սեյրան Սարոյան-Զարուհի Փոստանջյան-Հայկ Գրիգորյան «բախումների» և ՀՀԿ-ականների վիրավորանքների հարցով «Ժառանգություն» խմբակցությունը չի պատրաստվում դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ պատգամավորը կարող է ինքը դիմել: Ըստ նրա՝ էթիկայի հանձնաժողովը որևէ դրական արդյունք չի թողել և գործնականում նշանակություն չունի
Այս մասին գործակալության մոսկովյան թղթակցին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Հսկայական թվով անօրինականությունները, որոնք կատարվել և կատարվում են ՀԷՑ-ում, ժամանակին ներկայացվել է Լիբերալ ժողովրդավարական կուսակցության կողմից և ձեռնարկվել էր նախաձեռնություն ընդդեմ ապօրինի թանկացումների:
Մանկապարտեզների աշխատակիցների, ինչպես նաև երեխաների առողջական վիճակի հսկողությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահվող գործողություն է, որն ուղղված է դրսից ներթափանցվող վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելուն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
«Կոնգրեսը միշտ այն դիրքորոշմանն է եղել, որ պետք է կառուցենք մեր հարաբերություններն այնպես, որ ունենանք արդյունավետ համագործակցություն և՛ ԵՄ-ի, և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ և, ինչու չէ, կարգավորել մեր հարաբերությունները մեր հարևանների հետ»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Ռիգայում ընթացող ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովի մասին:
Ռիգայում ԱԼԳ գագաթնաժողովի ժամանակ շեշտվել է ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «և-և»-ի անհրաժեշտությունը, որին կողմ է նաև ԲՀԿ-ն: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Այո՛, տարածքային ամբողջականությունը 21-րդ դարում պետք է հարգվի պետությունների կողմից, սակայն երբ այդ ամբողջականությունը դառնում է տվյալ հասարակության մի մասի ճակատագրի խեղման, նրա համար զարգացման ցանկացած հեռանկարի վախճան, որևէ մեկը չի կարող ստորադասել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
«Անառողջ իրավիճակ է ստեղծվել: Խոսքը այն կորուստների մասին է, որի հետևանքով ՀԷՑ-ը չի կարողանում վճարել աշխատավարձ ու չի կարողանում էլեկտրաէներգիայի դիմաց վճարել:
«ՀՀԿ-ն երբեք միտինգային տրամադրություն չի ունեցել և մտահոգիչ հարցերը միտինգներով չի փորձել լուծել: ՀԾԿՀ նախագահին հրավեր է ուղարկվել և նա ցանկություն է հայտնել մասնակցել ԱԺ լսումներին՝ սակագնի թանկացման համար ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Գերմանիան գտնվում է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների առաջին տասնյակում:
Հայաստանը մշտապես կողմ է եղել «և-և»-ի քաղաքականությանը: Խնդիրն այն է, որ դրան դեմ են եղել Ռուսաստանը և Եվրոպական միությունը: Եթե այս երկու կողմերը հանեն նման քաղաքականություն վարելու հարցում իրենց դրած վետոն, կարծում եմ, Հայաստանը կվերադառնա այդ քաղաքականությանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ն երեք ռազմանավ է ուղարկել Ռիգա: