«Գլխավոր դատախազը հաղորդմանը հարիր սահմանված պարամետրերով ներկայացրեց, անձամբ ես գոհ եմ, որ բոլոր անհրաժեշտ ատրիբուտները ներկայացրել է իր զեկույցի մեջ: Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ դատախազը հնչեցրեց, որ, եթե ապացուցվի, հստակ փաստեր լինեն, որևէ խնդիր չկա դատախազին սահմանափակող և նրա գործառույթներն իրականացնելու առումով: Նրա գրագիտության մակարդակը, կոմպետենտությունը նորմալ էր, բայց թե պրակտիկայում ինչ է, դա այլ հարց է»:
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործերը ուղղակի հրաշալի են չնայած այդ երկրում տիրող ճգնաժամային իրավիճակին: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, Անդրանիկ Մանուկյանը նախորդ տարի 3,5 միլիոն դոլարի չափով փոխառություն է տվել տոկոսով փող, որոնց տոկոսներից 118 հազար դոլար եկամուտ է ստացել:
Մարտի 23-ից 26-ը Հայաստանում անցկացված ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության շրջանակներում կազմակերպված ֆուրշետները պետբյուջեի վրա արժեցել են 2 մլն 902 հազար 340 դրամ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2014 դեկտեմբերի 17-ին, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին` 26-ամյա Սուրեն Մարգարյանը, բազմաթիվ պարտքեր է ունեցել:
Մոտ 2 ամիս ակտիվորեն քննարկվող համաներման հարցը դարձյալ կարծես օրակարգում է: Նորից տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը, այնուամենայնիվ, որոշել է համաներում անել՝ մայիսի 28-ի առթիվ, պարզապես հրահանգված է այս մասին չխոսել, «ծիխարի»՝ անաղմուկ անել:
Հայտի «օֆշորային սկանդալի» քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Չնայած այս պատմության հետ բազմաթիվ անուններ հնչեցին, այդ թվում նաեւ՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, սակայն գործով անցնող միակ մեղադրյալը գործարար Աշոտ Սուքիասյանն է, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, մասնավորապես, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը յուրացնելու մեջ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ձեւական է հաճախում խորհրդարան, անգամ քվեարկություններին չի մասնակցում:
Մայիսի 24-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:
Որդին եւ վերջինիս ընկերները վիճաբանել են նրա խորթ հոր հետ, այնուհետեւ պնեւմատիկ զենքից կրակոցներ արձակել՝ վնասելով խորթ հոր ոտքը եւ մեքենան:
Երեկ հայաստանի ամերիկյան համալսարանում «Ճարտարապետության քաղաքականությունը և քաղաքականության ճարտարապետությունը» թեմայով հանդիպում էր հայտնի երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, ում խոսքը լսելու էին եկել հարյուրավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ:
Որքան էլ պնդեն, թե էլեկտրականության թանկացումը կախված է մեկ մարմնից, և այդ մեկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, «նա է որոշելու՝ պետք է թանկանա էլեկտրականությունը և որքան պետք է թանկանա, պետք է որոշի՝ թալան եղել է, թե ոչ, կորուստները պատճառաբանված են, թե չպատճառաբանված», այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ արդեն քաղաքական որոշում կա, որ սակագինը սահմանվի 50-52 դրամի շրջանակներում:
Խարդախությունների համար նախկինում դատապարտվածը՝ տաքսու թալանի գործով:
Մադրիդի պատկերասրահներից մեկում բացվել է նկարների յուրահատուկ ցուցադրություն` նախատեսված կույր մարդկանց համար:
Վերաքննիչ դատարանը բավարարել է խարդախության մեջ մեղավոր ճանաչված և ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատազրկման դատապարտված ամբաստանյալի բողոքը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով:
Գազարի հրաշք պատրաստելու համար ձեզանից կպահանջվի՝ նախօրոք պատրաստված խառնուրդին ավելացնել 2ճ/գ մեղր, 3ճ/գ դարչին, 3ճ/գ կտրատած գազար և կես բաժակ ընկույզ:
«Սուրիկ Խաչատրյանը հանրապետական է, Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետն է, իր աշխատանքից Հանրապետականը դժգոհություն չունի, քաղաքական առումով որևէ ճնշումներ չկան գործի բացահայտման վրա, և, ով մեղավոր է, նա պետք է պատասխան տա օրենքի առջև»:
«Զարմանալի է, որ այնտեղ ուզում էի շուտ վերադառնալ, իսկ երբ վերադարձա, ուզում էի հետ գնալ։ Երբ ասում էի, որ ուզում եմ վերադառնալ, մայրս հարցնում էր՝ ի՞նչն եմ ավելի շատ կարոտում, պատասխանում էի՝ ամեն ինչը։ Այստեղ ամեն ինչ հարազատ է ու իմն է, այնտեղ խորթ էր, օտար։ Հիմա միայն մայրիկիս, քույրիկիս, հարազատներիս եմ կարոտում»:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում՝ մայիսի 20-ին, ժամը 16.45-ին, Վանաձորի Մխիթար Գոշի փողոցի թիվ 3 շենքի մոտից բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Աշխեն Ս.-ն:
«ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունն ու ԵՄ-ի հետ մերձեցումը հնարավոր է համադրել և ներկայումս էլ համադրվում է, կարևորն այն է, թե որ ոլորտներում ինչ առաջնահերթություններ են նախանշվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան, «Ռեգնում» լրատվավերլուծական կայքի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
Կարմիր Աղեկի գյուղում գյուղատնտեսության գերակա ճյուղը դաշտավարությունն է:
Մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.6 մլն ԱՄՆ դոլար:
Մայիսի 16-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագոտում տիրող վիճակը, ազգամիջյան հակամարտության հետեւանքով սահմանագոտու բնակիչների խնդիրները:
«Բրաունինգ» ատրճանակ՝ նախկինում 5 անգամ դատվածի մոտից:
«Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստին ընտրել են ակումբի ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու ակումբի պաշտոնական կայքի օգտատերերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Պռոշյանի կոնյակի գործարան: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, արտահանման ծավալին, ընթացիկ ծրագրերին և ընդլայնման հեռանկարներին:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, Գուգարքի Շահումյան գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Կոլյա Ա.-ին:
Մեկ բաժակ թեյի մեջ լցրեք 3թ/գ դարչին և 2ճ/գ մեղր: Այս ըմպելիքը խմելուց հետո խոլեստերինի մակարդակը 2 ժամում կիջնի 10 %-ով:
Իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար վճարվող պետական տուրքին, ապա այն սահմանված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ գլխի 15.6-րդ կետով՝ բացի Երեւան քաղաքից, որտեղ այն ամսական կազմում է բազային տուրքի 12-ապատիկի չափով, իսկ ՀՀ այլ քաղաքներում 8-ապատիկի:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է դասակի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կանոնները խախտելու, ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Մայիսի 10-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջային պատի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Հայկազ Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: