Մայիսի 22-ին, ժամը 08.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Էլինա Դ.-ին:
Մեր սերունդն ապրում է շարժուն կյանքով: Վազքի մեջ մենք հաճախ մոռանում ենք այն մասին, որ օրանիզմին, իմունային համակարգը պահպանելու համար, անհրաժեշտ են վիտամիններ: Սա էլ այն հիմնական հարցի պատասխանն է, թե ինչո՞ւ ենք այդքան հաճախ հիվանդանում:
Վերջին տարիներին աշխարհում, բնական թմրանյութերից բացի, լայն տարածում են գտնում նաև սինթետիկ ծագմամբ թմրանյութերը: Դրանց շարքին է դասվում նաև մահաբեր թմրամիջոց համարվող «Սփայսը», որի հայրենիքը և հիմնական մատակարարը Չինաստանն է: 2006 թվականից այն հասանելի է դարձել ամբողջ աշխարհում և այսօր արդեն իրական սպառնալիք է նաև Հայաստանի համար:
ԶԼՄ-ի ներկայացուցիչներից մեկի հարցին Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահը պատասխանել է. «Ինչպե՞ս կարող եմ ես հրաժեշտ տալ «Սանտյագո Բերնաբեուին»»:
Մայիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,621,639 դոլար 479.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 80,940,048 ԱՄՆ դոլար 481.22 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ջանիբեկյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1977 Արման Բ.-ն:
Վանաձորում անցկացված Լոռու մարզխորհրդի նիստի ընթացքում համայնքապետերը բարձրաձայնեցին մթերվող կաթի հետ կապված խնդիրները:
Հասնելով գերեզմանատանը հարակից ամայի տարածք` ամբաստանյալը կանգնեցրել է ավտոմեքենան և սկսել է արձակել կնոջ վերնաշապիկի կոճակները, սակայն կինը դիմադրել է, ինչի պատճառով ամբաստանյալը բռունցքներով հարվածել է նրա դեմքին ու գլխին, այնուհետև փորձել է հրելով նրան դուրս գցել մեքենայից, սակայն դա չի հաջողվել։
Շատ բարդ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդուի մասին ներկայացնել այնպիսի փաստեր, որ չիմանան իր երկրպագուները: 168.am-ը, մանրամասն ուսումնասիրելով Ռոնալդուի կեսագրությունը, գտել է նմանօրինակ փաստեր:
Վնասված բանջարաբոստանային կուլտուրաներ, ջրով լցված տներ ու հեղեղված անասնագոմեր: Շիրակի մարզի մի քանի համայնքներում ժամը 18-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքներն են:
Մայիսի 22-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Եղիազարյան փողոցում կատարվում է գազի գողությոն:
2015թ. հունվար-ապրիլին մանրածախ առևտրի ծավալը կազմել է 607.9 միլիարդ դրամ, ինչը 7.6%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հայկական դպրոցներից միայն մեկն է մնացել Թբիլիսիում, իսկ տեղի հայերից շատերն էլ նախընտրում են իրենց երեխաներին տանել կամ վրացական, կամ ռուսական դպրոց:
Կրծքի քաղցկեղը յուրաքանչյուր կնոջ մղձավանջն է: Մինչև հիմա ոչ մի քաղցկեղի պատճառ հստակ որոշված չէ, սակայն պարզ է մի բան, որ դա դաժան հիվանդություն է, որի պատճառ կարող է հանդիսանալ գրեթե ցանկացած բան՝ վատ էկոլոգիան, ոչ ճիշտ ապրելակերպը, թույլ իմունային համակարգը և երկար ժամանակ սթրեսի մեջ գտնվելը:
Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցով որեւէ նորություն չկա:
ՀՀ միջազգային պահուստները 2015 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմել են 1 միլիարդ 491.7 միլիոն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Մայիսի 22-ին, ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Վերին շրթունքի սալջարդ վերք, վերին ատամնաշարի վնասում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Սամվել Ա.-ն:
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Սերգեյ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով իր համագյուղացիներ, 1987թ. ծնված Արմեն Ալավերդյանի եւ 1970թ. ծնված Էդիկ Ավագյանի հետ,2014թ. նոյեմբերի 13-ին ժամը 13.50-ի սահմաններում «ՎԱԶ-2106» ավտոմեքենայով Տավուշի մարզի Սեւքար գյուղից ամուսնության նպատակով, բռնության գործադրմամբ առեւանգել է Սեւքարի բնակչուհուն եւ տեղափոխել նույն մարզի Պառավաքար գյուղ:
Կառավարությունն իներցիոն վերարտադրում է այն, ինչ եղել է, և ինչպես կարող է, իսկ նման պայմաններում սկսում են գերակա դառնալ տարբեր շերտերի, խմբերի շահերը, որոնք կարողանում են ազդել քաղաքական որոշումների վրա: Դա վերջերս ակնհայտ երևաց և այժմ էլ երևում է՝ էներգետիկ խնդիրների, սակագնի քննարկման հետ կապված, թե ինչպես են էներգետիկ ոլորտում բիզնեսներն իրենց շահերն առաջ տարել այս ամբողջ ընթացքում: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է իր դերը վերագտնի:
Նշված ժամանակահատվածում, «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում, մարմնական վնասվածքների ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել:
Ներքին օգտագործման համար խառնեք տաք ջրի հետ 1։3 հարաբերությամբ։ Խմեք 8 ճ/գ, առավոտյան սնվելուց մեկ ժամ առաջ` մրսածության, ստամոքսի խանգարման դեպքում, մարսողությունը լավացնելու համար։
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
«Կենգուրու 2015» միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթող են ճանաչվել 4 աշակերտ։
Մեզ տեղեկություններ էին հասել, որ նախօրեին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Գեղամի Հարությունյան անուն-ազգանվամբ երկրորդ թեկնածուն, որին առաջադրել են Գագիկ Ծառուկյանը եւ իր թիմակիցները՝ Արթուր Հարությունյանի (Պալաչ) ձայները փոշիացնելու համար, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի թիվ 28 ԸԸՀ:
Ընթացիկ տարվա մայիսի 25-ին Շուշիի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում կկայանա քանդակագործ Լիլի Կարապետյանի «Ճչացող լռություն» ցուցահանդեսի բացումը:
Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ֆինանսական գործերը, կարծես թե, այնքան էլ վատ չեն: Նախկին ոստիկանապետը, ըստ իր՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի 71 մլն 736 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել:
թե Հայաստան բերեն անգամ աշխարհի լավագույն կառավարությունը, արդյունք չի լինի: Ամբողջ կառավարման համակարգն ինքնին հակակառավարման է: Մեզ մոտ, օրինակ, ռազմավարական թիրախներ՝ որպես այնպիսին, որոնք նաև հասկանալի կլինեին, ուղղակի գոյություն չունեն: Ընդհանրապես պետությունը գործում է «յոլա» ռեժիմով: Եվ լավագույն դեպքում՝ արձագանքում է դանակը ոսկորին հասած երևույթներին: Եվ դա նշանակում է, որ կառավարում գոյություն չունի:
Հայաստանում առկա փորձագիտական մեթոդներով միանշանակ հնարավոր է պարզել Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի վրա մայիսի 20-ին արձակված կրակոցները հանցագործության, թե հանցագործության ձևացման հետևանք է:
Մոր հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ: Մինչև տվյալ դեպքը, եղել է դեպք, երբ ալկոհոլային խմիչքի ազդեցության ներքո, լինելով նյարդայնացած վիճակում, ծեծի է ենթարկել մորը: Մոր հետ հիմնական վիճաբանությունների պատճառ է հանդիսացել իր կողմից ալկոհոլի չարաշահումը, մայրն իրեն հաճախակի նախատել է շատ խմելու համար, ինչից էլ ինքը նյարդայնացել է:
Էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացել է ավելի քան 20 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք, որը փակելու համար որոշվել է բարձրացնել գործող սակագները։