Ռիգայի գագաթաժողովի մասնակիցները հավանության են արժանացրել ամփոփիչ հռչակագրի տեքստը. Ցերար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի մասնակիցները հավանության են արժանացրել ամփոփիչ հռչակագիրը: Այս մասին հայտարարել է Սլովենիայի վարչապետ Միրոսլավ Ցերարը.

«Որքանով որ տեղյակ եմ, եզրափակիչ հռչակագիրը հավանության են արժանացրել»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գագաթաժողովի հռչակագիրը Վրաստանի ու Ուկրաինայի համար չի նախատեսելու վիզային ռեժիմի ազատականացում:

Ցերարն ընդգծել է, որ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, և որ ԵՄ-ը աջակցում է ծրագրին մասնակից երկրների կողմից Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031