Բաժիններ՝

Դալիա Գրիբաուսկայտեն դարձել է բալթյան «երկաթյա լեդի». Politico

Politico-ի փոխանցմամբ` Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն դարձել է բալթյան «երկաթյա լեդի»: Գրիբաուսկայտեի կոշտությունը, նրա փակ մասնավոր կյանքը, մանրակրկիտ ուղղորդվող հանրային կերպարն ու իր խորհրդային անցյալը քննարկելուց հրաժարվելը հունից հանում են լրագրողներին, վերլուծաբաններին, պատմաբաններին և վերջապես Ռուսաստանին:

Պարբերականն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ վերջին մեկ տարում Գրիբաուսկայտեն հնչեղ ձևով բավական շատ է քննադատել Ռուսաստանին, ինչն անգամ եվրոպացի առաջնորդների թվում արել են քչերը:

Լիտվայի նախագահի «ռազմաշունչ լինելը» նրան վերածել է ռուսաստանցիների համար «թիրախի», Ուկրաինայի համար` հերոսի, իսկ հայրենիքում` հանրաճանաչ ֆիգուրի:

Արտերկրում Գրիբաուսկայտեին անվանում են «երկաթյա մագնոլիա» ու բալթյան «երկաթյա լեդի», սակայն այդ բնութագրությունները քիչ տեղեկատվություն են հաղորդում նրա մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս