Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված բոլոր փորձերն ավարտվում են անարդյունք. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի բոլոր փորձերը չեն պսակվում հաջողությամբ.

«Թուրքիան քանիցս հայտարարել է, որ պատրաստ է ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կքննի 1915 թվականի դեպքերի հարցը, սակայն հայկական կողմն անտեսում է այդ առաջարկը:

Թուրքիայի իշխանությունները քանիցս բարի կամքի դրսևորումներ են ցուցաբերել Հայաստանի հանդեպ: Դրանց թվում կարելի է նշել նախորդ տարվա ապրիլի 24-ի կապակցությամբ ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի հղած ուղերձը, ով տվյալ ժամանակ երկրի վարչապետն էր:

1915 թվականի դեպքերը ծանր ժամանակաշրջան են եղել ոչ միայն հայերի, այլև` քրդերի, արաբների ու երկրում բնակվող մյուս ազգությունների ներկայացուցիչների համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031