Բաժիններ՝

Ռուսական ռազմանավը հայտնվել է Լատվիայի տարածքային ջրերի մոտ

ZN.UA-ի փոխանցմամբ` Լատվիայի զինված ուժերը երկրի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) ֆիքսել են ռուսական Passat 570 հրթիռակիր փոքր նավի հայտնվելը:

Այդ մասին նշված է Լատվիայի զինված ուժերի Twitter-յան էջում: Դրանում նշված է, որ Լատվիայի զինված ուժերը մայիսի 22-ին Լատվիայի պետական սահմանից 6 ծովային մղոն հեռավորության վրա նկատել են ռուսական Passat 570 հրթիռակիր փոքր նավը:

Լատվիայի ՊՆ-ի հաղորդմամբ` 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Լատվիայի տարածքային ջրերի մոտ ռուսական ռազմանավերը նկատվել են ավելի քան 30 անգամ: Բալթյան տարածաշրջանում նմանատիպ մեծ ակտիվություն է դրսևորում ռուսական մարտական ավիացիան:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ն երեք ռազմանավ է ուղարկել Ռիգա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս