Պուտինը հունիսին կժամանի Բաքու. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում կմասնակցի առաջին Եվրոպական խաղերի բացման արարողակարգին, որոնք Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու են հունիսի 12-28-ին:

Այս մասին գործակալության մոսկովյան թղթակցին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ընդգծվել է, որ Պուտինի ադրբեջանական այցը պլանավորված է ընթացիկ տարվա հունիսին, որի ժամանակ էլ նա կմասնակցի առաջին Եվրոպական խաղերի բացման արարողակարգին:

Կրեմլի մամլո ծառայությունը հավելել է, որ հետագայում մանրամասն տեղեկատվություն կտրամադրի Ռուսաստանի նախագահի ադրբեջանական այցի ծրագրի մասին:

Տեսանյութեր

Լրահոս