Հիշեք, օրինակ, Վարդան Ղուկասյանի դեպքը՝ 2007 թվականի ապրիլի 2-ին, երբ 2 մեքենաներից մեկի միջի մարդկանց՝ դրսից կրակելով կարողացան սպանել, մյուս մեքենայից՝ վարորդը սպանվեց և 2-ը ծանր վիրավորվեցին, այդ թվում նաև՝ Վարդան Ղուկասյանը, վարորդի կողքին նստած քաղաքապետարանի աշխատակիցը ուղղակի բնազդով հասցրել էր կծկվել, և նա փրկեց վիրավորներից երկուսին՝ քաղաքապետին ու տեղակալին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մայիսի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարություն էր այցելել ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պատվիրակությունը, որին ընդունել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Պատվիրակությունը Հայաստանում է մարդասիրական օգնության ծրագրի գնահատման շրջանակներում:
Մայիսի 17-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1976 թ. ծնված Մարգարիտ Բ.-ի սենյակից գողացել են 200 դոլար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. մայիսի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2015 թվականի հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 2.7%:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդգար Ծ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իր վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում 2014 թվականի նոյեմբերի 18-ին ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ոստիկանության Մալաթիայի բաժնի շենքում երկու քննիչ ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ինչո՞ւ է անհրաժեշտ լավացնել նյութափոխանակությունը: Հարցն այն է, որ տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է, սրա արդյունքում մարդն ուտում է նույն քանակությամբ, ինչ նախկինում, սակայն սկսում է քաշ հավաքել: Ընդամենը մի քանի պարզ հնարքները հնարավորություն կտան լավացնելու նյութափոխանակությունը, որի շնորհիվ կկարողանաք ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնին:
«Ես շատ հավանական եմ համարում և՛ բեմականացումը՝ ինքնավնասարարության փորձը, և՛ շատ հնարավոր է՝ նրա հակառակորդներից որևէ մեկը դա կազմակերպած և կատարած լինի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա հնչած կրակոցների շուրջ քննարկվող տարբեր վարկածների մասին՝ նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ապագա սերունդներն ստանան որակյալ կրթություն, քանի որ նրանք են մեր պետության հիմնասյունը և զարգացման գրավականը:
Մամեդյարովը նաև խոսել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կարևորության մասին:
ՀՀ Սահմանապահ զորքերի գլխավոր շտաբում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանի և ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանի հետ միասին ծանոթացավ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված տեխնիկական միջոցներին, որոնց օգնությամբ սահմանապահները կարողանում են կանխել զանգվածային բնաջնջման զենքերի, կենսաբանական վտանգ պարունակող ու այլ վտանգավոր նյութերի փոխադրումը Հայաստանի սահմաններով:
Մայիսի 21-ին Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում կայացել է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության 3-րդ Գործարար համաժողովը` «Cooperation across Borders: Eastern Partnership and Beyond» խորագրով:
Անցկացման վայրը դեռ հայտնի չէ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի սաների թունավորման դեպքի առթիվ։
Մայիսի 23-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:
Մակեյի խոսքերով` վիզային ռեժիմի ազատականացման մասին ԵՄ-ի հետ Բելառուսի բանակցությունները մոտ են եզրափակիչ փուլին:
Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն անհատական մոտեցում կցուցաբերի Մոլդովայի հանդեպ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 17-ին, ժամը 11.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 55 հասցեի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի էր ենթարկել 64-ամյա Վանյա Հարությունյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Որևէ մեկը չի խոստացել, որ «Արևելյան գործընկերությունը» լինելու է ավտոմատ ուղի դեպի ԵՄ-ին անդամակցում:
Մամեդովն այլ մանրամասներ չի ներկայացրել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սյունիքի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանապահ համայնքների աշակերտներին:
ԵՄ-ն Ուկրաինայից ու Վրաստանից ակնկալում է վիզային ռեժիմի ազատականացման պլանի 2-րդ փուլի պայմանների իրականացում:
Օրերս ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։ Այցի շրջանակում մայիսի 20-ին ՌԴ էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային հսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը ընդունել է ՀՀ ՏԿԱԻ նախարարության պատվիրակությանը, որը գլխավորում էր նախարար Արմեն Երիցյանը։
«Արևելյան գործընկերության» գագաթաժողովը ճանաչել է Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի եվրոպական ձգտումները:
Մայիսի 22-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավելի վաղ Ռուսաստանը խնդրել էր ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գործարկումը հետաձգել մինչև 2017 թվականը:
Մենք ընդունել ենք Ադրբեջանի առաջարկը:
ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ավտոմեքենայի մեջ այդ պահին գտնվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վերջինիս օգնականն ու վարորդը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ:
«Եթե գործող իշխանությունը, ինչպես շատերդ փորձում եք կրկնել, նպատակ ունենա վերարտադրության, ապա այդ վերարտադրության հնարավորությունները շատ ավելի մեծ են գործող համակարգի պարագայում, քան փոփոխելու դեպքում: Դա միանշանակ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: