Թորոս Սէֆիլյանը զանգահարել է Եղիշե Չարենցին… Չարենցը պատասխանել է

Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը հայտարարեց, որ գտել է հայ ժողովրդի արժանավոր զավակ Եղիշե Չարենցի հեռախոսահամարը, զանգահարել է նրան և նա պատասխանել է իրեն: Թ. Սէֆիլյանն ասաց, որ Եղիշե Չարենցի հեռախոսահամարն ինքը վերցրել է հարևանուհուց: Ինչևէ: Հարևանն ասել է, որ նա բջջային հեռախոս չունի, բայց այլ հեռախոսահամար է տվել՝ ասելով. «Եթե այս համարներին զանգես, կպատասխանի»:

«Ունեցա այդ համարձակությունը, զանգեցի և շատ արագ պատասխանեց. Ասացի՝ թույլտվություն եմ խնդրում, ուզում եմ քո կարգախոսը՝ նվիրված մեր ազգին, որը բոլորիս համար նորություն չէ, օգտագործել»:

Եղիշե Չարենցից Թորոս Սէֆիլյանը խնդրել է՝ «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է» կարգախոսն օգտագործել՝ փոփոխելով. «Ով հայ ժողովուրդ, մեր բոլորիս միասնական փրկությունը մեր միասնական, իրար կողքի կանգնելու, համախմբվելու մեջ է »: Պարզվում է, Եղիշե Չարենցը Թորոս Սէֆիլյանին ասել է. «Ասաց, Թորոս ջան, եթե կկարողանաս այդ մի բառը փոխելով ժողովրդին իրար գլխի հավաքել՝ խնդրեմ, վերցրու»,- փոխանցեց Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը:

 

Տեսանյութեր

Լրահոս