Բաժիններ՝

Մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսը կդառնա ամենամասշտաբայինը ՌԴ-ի ժամանակակից պատմության մեջ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք զորահանդեսը կհանդիսանա Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ ամենամասշտաբային ու ժամանակակից զորահանդեսը:

Այս մասին ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստում այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն.

«Զորահանդեսին մասնակցելու է ավելի քան 15.000 մարդ, որոնք կկազմեն 10 շքերթային հաշվարկ: Բացի այդ, պլանավորված է զորահանդեսում գործարկել 1.5 անգամ ավելի շատ ռազմական տեխնիկա, քան նախորդ տարի՝ ընդամենը մոտ 200 միավոր: Դրա հիմնական մասը կլինեն ժամանակակից մոդելները:

Առաջին անգամ Կարմիր հրապարակով կանցնեն նոր սերնդի Коалиция-СВ հրետանային սարքերը, Яр ռազմավարական հրթիռային համալիրները, Корнет- Д համալիրը, Армата հեռանկարային տանկը, Курганец-25 հետևակի մարտական մեքենան և այլն»:

Շոյգուն հավելել է, որ զորահանդեսին մասնակցելու է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 143 ինքնաթիռ ու ուղղաթիռ, ինչը կրկնակի ավելի ՝ համեմատած նախորդ տարվա հետ: Ընդհանուր առմամբ, մայիսի 9-ին զորահանդեսներ կանցկացվեն Ռուսաստանի 30 քաղաքներում, այդ թվում նաև 9 հերոս քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս