Պուտին․ ԱԹԷՍ-ի գագաթնաժողով մեկնելու որոշումը կախված կլինի երկրի ներքին իրավիճակից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ ԱԹԷՍ-ի գագաթնաժողովին իր մասնակցությունը կախված կլինի Ռուսաստանում ստեղծված ներքին իրավիճակից։

Պուտինը նաև մի շարք այլ հայտարարություններ է արել։

Նրա խոսքով՝ խաղաղ կարգավորման վերաբերյալ բոլոր առաջարկները «սեղանին են», սակայն Ռուսաստանը դեռ պետք է գնահատի, թե դրանցից որոնք են համապատասխանում իր շահերին։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Եվրոպայում, իր բնորոշմամբ, ագրեսիվ շրջանակները ցանկանում են Ուկրաինան օգտագործել որպես «թնդանոթի միս»՝ Ռուսաստանի զարգացումը սահմանափակելու համար։

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունները ներկայումս գրեթե զրոյական մակարդակի վրա են։

Անդրադառնալով Եվրոպայի հետ հնարավոր պատերազմի թեմային՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը նման պատերազմի չի պատրաստվում, քանի որ դրա համար «ոչ շարժառիթներ, ոչ էլ հիմքեր կան»։

Պուտինը նաև Էստոնիայի պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի դեմ կանխարգելիչ հարձակման հնարավոր օգուտների մասին հայտարարությունները որակել է որպես «քաղաքական ծաղրածուություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930