
Պուտինն Օլանդին կոչ է արել ուղիներ փնտրել ռուս-ֆրանսիական հարաբերությունների բարելավման համար

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Հանդիպման ժամանակ Օլանդը Պուտինին առաջարկել է քննարկել Ուկրաինայի, Իրանի, Լիբիայի ու Սիրիայի հարցերը: Հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները չեն գտնվում լավագույն վիճակում, կրճատվում է ապրանքաշրջանառությունը, ինչը հարուցում է ափսոսանք.
«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր հարաբերությունների վերականգնման համար»: Պուտինն Օլանդին կոչ է արել ուղիներ փնտրել ռուս-ֆրանսիական հարաբերությունների բարելավման համար:
Օլանդն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հարցում առաջընթաց գրանցելն է: