
Մոսկվայում հնչած կրակոցներից հետո իրավապահները կալանել են Հայաստանի դրոշով ավելի քան 40 ավտոմեքենա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի հյուսիսում իրավապահները կալանել են հայկական դրոշներով ավելի քան 40 ավտոմեքենա: Նրանց վարորդներին ու ուղևորներին կասկածում են հրաձգային զենքից կրակելու մեջ:
Այս մասին գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններում նրա աղբյուրները: Միջադեպը գրանցվել է Լենինգրադյան պողոտայում: Աղբյուրի խոսքերով՝ հայերը փորձել են կազմակերպել ավտոարշավ. «Ավտոմեքենաների մեծ մասի վրա ամրացված են եղել Հայաստանի դրոշներ, ավտոմեքենաների մի մասից հնչել են կրակոցներ»:
Մայրաքաղաքի ոստիկանության մամլո ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ ավտոմեքենաները կանգնեցվել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ստուգման ենթարկվելու համար: