Բաժիններ՝

Սեպտեմբերի 25-26-ին Արեգակի վրա հնարավոր են ուժեղ բռնկումներ

Սեպտեմբերի 25-ին և 26-ին Արեգակի վրա կարող են առաջանալ «M» դասի ուժեղ բռնկումներ: Կանխատեսումն արել են Մոսկվայի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։

Ըստ մասնագետների՝ առաջիկա երկու օրերին արեգակնային ակտիվությունն ընդհանուր առմամբ ցածր կմնա, սակայն չեն բացառվում «М» դասի բռնկումները:

Սեպտեմբերի 25-ին գեոմագնիսական դաշտը կարող է անկայուն լինել: Հաջորդ օրը սպասվում է առավելապես հանգիստ վիճակ՝ առանձին ժամանակահատվածներում` անկայունությամբ:

Կանխատեսվում է, որ ռադիացիոն վիճակը հանգիստ կլինի։ Դրա հետ մեկտեղ, առանձին ժամերին հնարավոր է կարճալիք ռադիոկապի պայմանների վատթարացում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930