Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1 հասցեի շենքերին հարակից նորակառույց պուրակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:
Ներկայումս Երևանում պատրաստվում է ռուս-ֆրանսիական երկկողմ հանդիպում:
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում արձանագրված բրուցելոզի հետագա տարածումը կանխելու և հիվանդներ վաղաժամ հայտնաբերելու նպատակով համատեղ աշխատանքներ են իրականացվել թե՛ համայնքային կառույցների, թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ:
Մենք կոչ ենք անում Վեհաժողովին փորձել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը լրջորեն կվատթարացնի արդեն անկայուն իրավիճակը մեր տարածաշրջանում:
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սէֆիլյանի, Արամ Հակոբյանի, Գևորգ Սաֆարյանի պաշտպանների բողոքը։ Փաստաբանները դատարան էին բողոքարկել նրանց կալանավորելու որոշումները։
Համարում տեղ են գտել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Այլևս երբեք», Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ «2015թ.` Ցեղասպանության 100-րդ տարելից», Ֆրանսիայի նախկին Նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ «Հիշատակման պարտավորություն», ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ «Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շարունակում է մնալ հրամայական» և Շառլ Ազնավուրի՝ «Նրանք նահատակվեցին» հրապարակումները:
Նիլս Մույժնիեքսը հրապարակել է ՄԻԵԴ-ին ներկայացրած իր դիմումը՝ կապված Լեյլա և Արիֆ Յունուսների հետ:
Նամակի ժանրը ես համարում եմ հուսահատության ժանր: Թեպետ ես բնավ հուսահատված չեմ, սակայն ոմանք իմ հոդվածներում երբեմն հուսահատություն են տեսնում: Ես իրականում (անգամ, եթե անհամեստ թվա) պարզորոշ տեսնում եմ վտանգները եւ իրադարձությունների զարգացման հեռանկարը:
Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարէն բարձրացած Կաթոլիկ եկեղեցւոյ ձայնին արձագանքները դեռ երկար պիտի լսուին Թուրքիոյ մէջ: Միամտութիւն է կարծել, որ Անգարա ձեռնածալ պիտի մնայ այս փոթորիկին դիմաց:
Պեսկովը դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ կապված են անհամար թելերով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Գյումրիում ապրիլի 18-ին մոր եւ դստեր սպանության գործով հարցաքննվել են մի շարք անձինք, երեկվա դրությամբ դեռ մեղադրյալներ չկային:
Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերի հնարավոր այցեր Հայաստանի Ֆրանսիական համալսարան, որտեղ վերջիններս հանդիպում կունենան բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Վերջին տարիներին, երբ աշխարհասփյուռ հայերն սկսեցին ծրագրել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը, նրանք երկու հիմնական մտահոգություն ունեին՝ ինչպիսի՞ միջոցառումներ ձեռնարկել, որոնք առավելագույնս պատշաճ լինեն այս մեծաշուք առիթով, և ինչպե՞ս թաքցնել իրենց ծրագրերը թուրքական կառավարությունից, որպեսզի այն չկարողանա խափանել կամ ձախողել դրանք:
Անցնող օրերի ընթացքում Արցախում պատգամավորական ընտրությունների նախընտրական պայքարի շրջանակներում հալածանքներ են իրականացվել Ազգային վերածնունդ կուսակցության, նրա ներկայացուցիչների ու անդամների նկատմամբ:
50 ազատամարտիկների փոխարեն այսօվանից հացադուլ է անելու միայն Խաչիկ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ՝ ի պաշտպանություն ՀԽ կալանավորված անդամների կազմակերպված հանրահավաքի ժամանակ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարել էր, որ իրենք 50 ազատամարտիկներով այսօրվանից Ազատության հրապարակում հացադուլ են սկսելու՝ պահանջելով ազատ արձակել ՀԽ անդամներին:
Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Wake up the Souls (Արթնացրեք հոգիները) խորագրով համերգային շրջագայությունը սկսվել է ապրիլի 6-ին Լոս Անջելեսում և կավարտվի 23-ին Երևանում:
Լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ժամը 19-ից Բրազիլիայի հրապարակից տրանսպորտ է տրամադրում՝ Էջմիածին մեկնելու համար:
«Չնայած ընդհանուր մթնոլորտն այնպիսին է, որ հնարավոր է՝ ասի, դա կամ կարող է անել Հայաստան եկող պատվիրակության միջոցով, կամ ելույթով, ասելը բացառված չէ»:
«Երևանում անցկացվելիք միջազգային այս համաժողովը ունենալու է աննախադեպ մասշտաբներ՝ մոտ 600 պատվիրակներ կմասնակցեն, տեղի կունենան նաև գիտաժողովներ…
ԵԱԸ գլխավոր՝ Տիխո Բրահեի մրցանակին, արժանացել է շվեյցարացի հանրահայտ աստղագետ պրոֆ. Միշել Մայորն՝ առաջին արտարեգակնային մոլորակի հայտնաբերմանը նպաստած սարքավորման մշակման և վերջին 20 տարում այդ ոլորտում առաջատար դերի համար։
Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբետ գետի ավազանում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր:
Արտահանման ծավալը կրճատվել է 23.1%-ով և կազմել 267.6 միլիոն դոլար, իսկ արտահանման ծավալների նվազումը կազմել է 31.5% (ծավալը՝ 677.5 միլիոն դոլար)։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության, նրանց գույքն ավազակությամբ հափշտակելու դեպքի առթիվ։
«Այն քայլերն ու հայտարարությունները, որոնք այս օրերին ձեռնարկում է Թուրքիան Գալիպոլիով, ավելի մեծ հետաքրքրություն են ստեղծում մեր միջոցառումների համար: Քաղաքական շրջանակներ, անհատներ հանդես կգան իրենց ելույթներով, տարբեր պատվիրակություններ կայցելեն Հայաստան, և այսպես ցունամին կշարունակվի»:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ժամանող ավելի քան 60 երկրների և միջազգային պատվիրակությունների բարձրաստիճան պատվիրակություններից 4-ը ներկայացված կլինեն պետության նախագահի մակարդակով: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը, ՀՀ կայցելեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները: Ըստ նրա՝ մյուս պատվիրակները ժամանելու են՝ որպես իրենց […]
Հաշվի առնելով ՀՀ ԿԲ-ի տարածած նախազգուշացումն այն մասին, որ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ–ի կողմից մատուցվող ծառայությունները պարունակում են հնարավոր զեղծարարության տարրեր:
ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների թիվն այս պահին 60-ից ավելի է՝ նախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորությամբ: