
ՀՀ գլխավոր դատախազությունը՝ «Ռոսս Գրուպպ»-ի մասին

Հաշվի առնելով ՀՀ ԿԲ-ի տարածած նախազգուշացումն այն մասին, որ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ–ի կողմից մատուցվող ծառայությունները պարունակում են հնարավոր զեղծարարության տարրեր, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումները «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ–ի գործունեության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ՀՀ ԿԲ-ի հայտարարությունում և ԶԼՄ-ների հրապարակումներում նշված հանգամանքները ստուգելու և նյութեր նախապատրաստելու նպատակով: