Բաժիններ՝

System of a Down-ի երևանյան համերգը կլինի անվճար

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Wake up the Souls (Արթնացրեք հոգիները) խորագրով համերգային շրջագայությունը սկսվել է ապրիլի 6-ին Լոս Անջելեսում և կավարտվի 23-ին Երևանում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց SOAD ռոք խմբի ներկայացուցիչ Արմեն Կուպելյանը՝ համերգը Հայաստանում անվճար է:

«Առաջին համերգն է, որ խումբն անում է Հայաստանում՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության նահատակների»,- ասաց Ա.Կուպելյանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը նշեց, որ SOAD-ի համերգները ուղղված են ոչ հայկական լսարանին, բայց ամբողջությամբ նվիրված են Ցեղասպանության խնդրին և մարդկանց հաղորդակից են դարձնում Ցեղասպանության նյութերին:

Վ.Սարգսյանը կարևորեց, որ այս համերգաշարը գրավել է ռոք երաժշտության սիրահարների ուշադրությունը և մամուլը, որ անդրադառնում է այդ ժանրին, պարբերաբար լուսաբանում է նաև երևանյան համերգը, որը ՀՀ-ն դարձնում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս