Վատիկանում տեղի ունեցածը ցունամի էր, որը կշարունակվի նաև այս օրերին. Կիրո Մանոյան

Հռոմի պապի մատուցած պատարագը և ուղերձը ստեղծեցին մի ցունամի, որից վախենում է Թուրքիան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ այս ցունամին շարունակվելու է առաջիկա օրերին:

«Այն քայլերն ու հայտարարությունները, որոնք այս օրերին ձեռնարկում է Թուրքիան Գալիպոլիով, ավելի մեծ հետաքրքրություն են ստեղծում մեր միջոցառումների համար: Քաղաքական շրջանակներ, անհատներ հանդես կգան իրենց ելույթներով, տարբեր պատվիրակություններ կայցելեն Հայաստան, և այսպես ցունամին կշարունակվի»,- նշեց Կ. Մանոյանը:

Նրա խոսքով՝ ապրիլի 25-ին շարունակելու ենք այնել այն, ինչ արել ենք մինչև ապրիլի 24-ը, և այս հարցում ուղենիշ է դառնալու համահայկական հռչակագիրը, ճիգեր ենք գործադրելու մեր պահանջների, հատուցումների համար:

Բանախոսը նշեց, որ Թուրքիայի հասարակությունը ևս ցանկանում է ճանաչել իր պատմությունը, հասարակությունը պետության կողմից զրկված է իրական պատմությանն առերեսվելու հնարավորությունից. «Այսօր Թուրքիայում կան հասարակական կազմակերպություններ, անհատներ, ովքեր հետաքրքրված են ճանաչման և փոխհատուցման հնարավորություններով:

ԵԽ-ի բանաձևը ևս փաստում է, որ Թուրքիայի համար ելքը պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը, որից հետո հնարավոր կլինի հայ-թուրքական հարաբերությունների կառուցումը»:

Տեսանյութեր

Լրահոս