Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ Հայաստանն ու Արցախը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շրմազանովը գրել է․
«Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ Հայաստանն ու Արցախը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը։
Նայեցի Փաշինյանի ելույթը…
Ոչ մի խոսք Արցախի եւ ՀՀ 240 քառ.կմ տարածքի օկուպացիայի մասին։
Հայոց ցեղասպանության մասին ոչ մի խոսք։
Փոխարենը ռեւերանսներ Թուրքիային ու Ադրբեջանին։
TRIPP- ի գովաբանում ու ԱԺ-ի կողմից վավերացման խոստում։
Ընդդիմության հասցեին պետության զավթման փորձ կատարելու ու ընտրակաշառք բաժանելու մեղադրանք։
Արցախի էթնիկ զտումից չի խոսում, ՀՀ տարածքների օկուպացիայից չի խոսում, Ադրբեջանի հակահայ ատելության քարոզից չի խոսում, բայց հասել է ՄԱԿ ամբիոն եւ «պետության զավթման» մեղադրանք է հնչեցնում։
Մի հատ էլ ասում է՝ «մենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը»։
Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն ,Արցախն ու հայ ժողովուրդը,իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը։
Սա քիչ է,մի հատ էլ ՄԱԿ ամբիոնից կեղծիք է տարածում, իբր ընտրության մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իրենց օրակարգին է ձայն տվել։
Հիշեցնեմ, որ ՔՊ-ն ստացել է 50 տոկոսից քիչ ձայն։
Սա է Փաշինյանի ՄԱԿ ելույթից առաջին տպավորությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930