ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ճկունությամբ կարող է նպաստել բազմաթիվ խնդիրների լուծմանը: Նա կարեւորել է Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է գործարարների համար՝ ծանոթանալու երկու երկրների տնտեսական վիճակին եւ երկկողմ համագործակցության հնարավորություններին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է Երևանի կենդանաբանական այգում համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Հարկ է նշել, որ դեռևս 1940-ական թվականներին մայրաքաղաքում հիմնված Կենդանաբանական այգում առաջին անգամ են իրականացվում վերակառուցման լայնածավալ աշխատանքներ:
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում բազմամետաղ հանքի ուսումնասիրության աշխատանքները մոտ 15 օր առաջ դադարեցվել են: Գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ ձմռան ընթացքում հանքաքարի նմուշներ կորզելու, դրանց ուսումնասիրության աշխատանքները դանդաղ են ընթացել:
IEA-ի գնահատմամբ` Իրանը կարող է 2016 թվականին նավթի օրական արդյունահանման ծավալն ավելացնել 700.000 բարելով:
Ապրիլի 8-ին, ժամը 16.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 3ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 8-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող ՀՀ ագրարային համալսարանի 5-րդ մասնաշենքի տանիքից ծուխ է նկատվում:
Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը, որ հնարավորություն ունի հանդիպելու գլխավոր դատախազին, հետևո՞ւմ է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործին:
Տնտեսական տեսանկյունից հասկանալի է երկու կողմի դիրքորոշումներն էլ:
Ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Ռաֆիկ Ե.-ին:
Նախարարի խոսքով՝ պղնձաձուլարանի գործարանի կառուցման ծրագիրը պատրաստ է, սակայն կասեցված, որովհետև արտադրության ընթացքում ծծմբաթթու է առաջանում, որի իրացման հարցը լուծված չէ:
Նախ Կրեմլի քաղտեխնոլոգները փորձեցին Նեմցովի սպանության վրայից ուշադրությունը շեղել նախագահ Վլադիմիր Պուտինի հանկարծակի անհետացմամբ:
Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ապրիլի 9-ին, 12-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 11-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ին՝ առանձին հատվածներում, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ:
Ըստ նրա՝ պետական ծառայության մեջ գտնվող առնվազն 28 անձանց մոտ 117 հազար դոլար արժողությամբ բնակարան է տրամադրվել:
Էլմար Մամեդյարովն ընդունել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
Ռուսաստանն ու Թուրքիան կիսում են 38-րդ հորիզոնականը, նրանց քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել աշխարհի 100 երկիր:
2014 թ. օգոստոսի 29-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել Սևանի փողոցի տներից մեկի բակից երկու հեծանիվների գողության մասին:
Ապրիլի 7-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը` ԱՄՀ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Թերեզա – Դաբան Սանչեսի ուղեկցությամբ:
Նա հիշեցրել է, որ համանախագահները վերջին անգամ տարածաշրջան այցելել են փետրվարին:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Լեւոն Միրզոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնին ու նրա պատվիրակությանը:
Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունները եղել են օրենքի շրջանակներում: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մտահագությունները մենք ունենք, բայց դա կապված չէ միայն ՀՀ կառավարության գործունեության հետ, այլ կապված է ընդհանուր աշխարհում ընթացող գործընթացների հետ: Մենք անում ենք քայլեր, որ կնվազեցնի լարվածությունը և տարվա կեսից տնտեսության ակտիվացում կնկատվի»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:
Ջանելիձեն հայտարարել է, որ Վրաստան-ՆԱՏՕ էական փաթեթի գործարկումը նպաստելու է երկրի պաշտպանական պոտենցիալի մեծացմանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուժային կառույցների աշխատանքներին եւ նրանց միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայաստանի իշխանությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մշտական ուշադրության կենտրոնում են Սիրիայի եւ Իրաքի՝ այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացված զանգվածային ոճրագործությունները:
«Մտահոգված լինելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալություններով` ուշադրության կենտրոնում ենք պահում դրանց շուրջ զարգացումներն ու իրավական գործընթացները»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ նիստում՝ գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ, հայտարարեց, որ 7-8% թանկացումը քրեական լուրջ պատասխանատվության հարց է: