
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 9-ին, 12-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 11-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ին՝ առանձին հատվածներում, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավային` 5-10 մ/վրկ. 9-ին, 10-ին` առանձին վայրերում, սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 9-10-ին կբարձրանա 5-7 աստիճանով, 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ի ցերեկը ևս 2 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 9-ին, 12-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 11-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ:
Երևանի ապրիլի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.90C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.10C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.40C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն