Ապրիլի 9-10-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ապրիլի 8-ի համեմատ մոտ 5-7 աստիճանով:
«Ինչո՞ւ են ձերբակալում մարդկանց, ովքեր իրենց քաղաքական հայացքներն են արտահայտում: Իշխանությունները վստահ են, որ նման շարժում կարող է առաջանալ, որովհետև ժողովրդի դժգոհությունը իշխանություններից ահռելի է, որովեհտև ժողովուրդն ամեն օր տեսնում է՝ ինչ ավելի ծանր վիճակում է ինքը հայտնվում»,- ասաց բանախոսը:
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեսյբուքյան իր էջում տեղադրել է իր հերթական տեսանյութը, որտեղ ներկայացնում է՝ «Դիվերսիայի հետքերով» կատարված՝ Եղնիկներում անցկացրած վերջին օրվա նկարահանումները…:
Երևանում հուսով են, որ երկու երկրների առաջնորդները մայիսին կհանդիպեն Մոսկվայում:
Բրիտանացի սահմանապահները սկսել են ստուգել Միացյալ թագավորությունը լքողների անձնագրերը:
Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 09:30-ի սահմաններում Դիտորդական խմբի անդամները այցելություն են կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել են Հիմնադիր խորհրդարանի 6 ձերբակալված անդամների հետ: Բոլոր 6 ձերբակալվածներն էլ ընդհանուր վերաբերմունքից և ՁՊՎ-ի պահման պայմաններից դժգոհություններ չհայտնեցին, բայց Հիմնադիր Խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել՝ իրեն ապօրենի ձերբակալելու համար:
Փոխվարչապետի պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո ամենակարևոր նախաձեռնությունը, որ արել եմ եղել է համայնքապետերի հետ դասընթացները։ Կառավարության թիվ մեկ նպատակը եղել է համայնքապետերի միջոցով մեր հասարակությանը փոխանցել առկա դժվարությունները և ինչո՞ւ չէ՝ նաև համատեղ դրա լավագույն լուծումների գտնումը։
Տարիներ շարունակ ադրբեջանցիները չեն ճանաչել Անդրանիկին: Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադրբեջանցի օգտատերերի շրջանում թունդ վեճեր, մեծ աղմուկ է ծագել, երբ պարզվել է , որ Բաքվի Արիֆ Հեյդարով փողոցի 23 հասցեում գտնվող «Մոնթիբուրգ» սրճարանի մուտքի ցուցանակին պատկերված է Զորավար Անդրանիկի նկարը:
Այդ հարաբերությունները որակական նոր փուլ են մտել ԵՏՄ-ին Հայաստանի միանալով:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Արդարադատության առաջին դասի խորհրդական Ներսես Ասլանի Միսակյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:
Ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ը, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդես եկավ տիկնիկային ներկայացմամբ:
Ես համոզված եմ, որ չնայած հռետորիակին` դա չի ցանկանում շահագրգիռ կողմերից և ոչ մեկը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Լևոն Մուշեղի Միրզոյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:
Այսօր ԱԺ նիստում շարունակվում է գազային հանձնաժողովի եզրակացության քննարկումը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նախկինում գազի գնի շուրջ ծավալված իրադարձությունները, մանավորապես՝ նախկին վարչապետի խոսքը, թե գնի շուրջ ռուսների հետ խոսել են բանավոր:
UWC Դիլիջան քոլեջում ապրիլի 7-ի երեկոյան համերգով հանդես եկավ Կոմիտասի անվան լարային քառյակը՝ շարունակելով քոլեջում մեկնարկած համերգների շարքը, որը կազմակերպել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն ու UWC Դիլիջան քոլեջը:
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանին տեղափոխել են Երեւան՝ Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
«Միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձևաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ թեպետ գիտի, որ այս կառավարությունը չի կարող այդ գործն իրականացնել, բայց իր պահանջը բավարարվում է և երկու տարով հետաձգվում է, ինքն իր առարկությունները հանում է և խմբակցությունը կողմ կքվեարկի:
34-ամյա տղամարդու առևանգել են, 1 օր պահել՝ իր կամքին հակառակ, ծեծել՝ ստիպելով պարտավորագիր գրել՝ զգալի չափերի հասնող գումար վճարելու, և բաց են թողել:
Նալբանդյանը հավելել է, որ իրենք քննարկելու են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Այսօր Ազգային ժողովի նիստը սկսվեց շնորհավորանքներով ու կատակներով: Նախ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորեց պատգամավոր Արմեն Մխիթարյանին, այնուհետև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց Գալուստ Սահակյանին՝ կրկին ծննդյան տոնի առթիվ: «Իմը ոչինչ, ամեն օր է»,- կատակեց Գ.Սահակյանը:
«Գազպրոմի» նախագծին մասնակցելու կոնկրետ հարցրերը յուրաքանչյուր երկրի հետ քննարկվելու է առանձին:
Մինչ հայերը քննադատում են Թուրքիային ցեղասպանության ժխտման և մարդու իրավունքների այլ զանգվածային խախտումների համար, նույնքան կարևոր է մեղադրել բոլոր ոչ թուրքերին, որոնք գործակցում են Թուրքիայի հետ, դրանով իսկ խրախուսելով թուրքական իշխանություններին՝ շարունակելու իրենց անարգալից վարքագիծը:
«Ժառանգությունը» պահանջում է առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, չխախտել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ զերծ մնալ քաղաքական հետապնդումներից եւ չխոչընդոտել խաղաղ հանրահավաքների իրականացումը:
Այս մասին հայտարարել է Չեխիայի փոխվարչապետ և Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Պավել Բելոբրադեկը:
Ընդամենը մի լուսանկար Հայաստանից և Թվիթերի մի կոճակ, ապա դա Հայաստանի համար այնպիսի մի «ՓիԱռ» կլինի, որ կառավարության բոլոր ջանքերը միասին չեն կարող անել»:
Բանկի կանոնադրական կապիտալը կազմելու է 100 միլիարդ դոլար:
Ապրիլի 8-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգտնվի Ավստրիայի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը և ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային երկրների ամենաձգձգվող հակամարտություններից մեկն է: