
Ինչու է կասեցվել Հայաստանում պղնձաձուլարանի գործարանի կառուցման ծրագիրը

«ՀՀ կառավարությունն ընդունել է արդյունաբերության զարգացման ռազմավարություն, և աշխատանք է տարվում առանձին-առանձին ոչ թե ոլորտների, այլ ընկերությունների գծով: Ըստ ենթաճյուղերի վեր է հանվում օրհասական ցանկացած խնդիր, որին միջամտելով կառավարությունը կարող է նպաստել այդ ընկերությունների արդյունավետությանը»,- այսօր այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե արդյունաբերական պետական ծրագիրն ու արդյունաբերական գոտիները ի՞նչ վիճակում են:
Նախարարի խոսքով՝ պղնձաձուլարանի գործարանի կառուցման ծրագիրը պատրաստ է, սակայն կասեցված, որովհետև արտադրության ընթացքում ծծմբաթթու է առաջանում, որի իրացման հարցը լուծված չէ: Կ.Ճշմարիտյանը նշեց նաև, որ այդ հարցը քննարկվել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան այցի ժամանակ: