Արևմուտքի ուժայինները խորհուրդ են տալիս լրջորեն պատրաստվել Բալթյան երկրների վրա Ռուսաստանի հարձակմանը:
Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձների հրապարակմամբ, որոնցից առաջինը ցուցադրվել է նրան գերևարելու հենց հաջորդ օրը, ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի 13-րդ հոդվածը ռազմագերիների հետ վարվելակերպի մասին, որը ռազմագերիներին պաշտպանում է ամբոխի հետաքրքրասիրություններից։
«Տեղի կունենա՞ գնաճ: Պարտադիր չէ, որ գնաճը լինի այնքան, ինչքան դրամն արժեզրկվի, եթե միաժամանակ ՀՀ նախագահը հայտարարի, որ շուկաներն ազատ են: Իսկ սա պետք է լինի ազգային ակցիա` ինչպես գնացինք հռչակագիրը կարդացինք: Ես խորհուրդ կտայի, որ նախագահը տնտեսական էլիտային հավաքի ու հայտարարի, որ շուկան ազատ է»:
Մարտի 23-ին, ժամը 03.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1990 թ. ծնված Նարեկ Ս.-ն և 1992 թ. ծնված Հարություն Ս.-ն:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հարցը, ինչպես նաև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերը:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տարածված տեղեկությունները, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցապատող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն էս էյ» ընկերությունն իր սարքավորումները տանում է Հայաստանից:
Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը:
«Ես կարող եմ ասել, որ իշխանությունը, իմ աշխատանքը գնահատելով, ինձ անձամբ առաջարկել է մարզպետի պաշտոն և ես չեմ հրաժարվել»:
Քիչ առաջ Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում իրականացվող «ՀԲԸՄ զրույցներ» շարքի երկրորդ հանդիպումը, որի թեման է «Հայկական պետականության կերտման մարտահրավերները»:
Այսօր՝ ապրիլի 2-ին, Փարիզի Հոլոքոստի թանգարանում ցուցադրվելու է ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը» («Orphans of the Genocide») վավերագրական ֆիլմը, որ 1915-ից հետո աշխարհով մեկ ցրված հայ որբերի մասին պատմող ամենաընդգրկուն վավերագրությունն է: Ֆիլմն արժանացել է ամերիկյան «Էմմի» և «Թելլի» մրցանակների, նաև ցուցադրվել է ամերիկյան, կանադական, եվրոպական կինոփառատոների և «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ: Միայն ԱՄՆ-ում և Կանադայում անցնող երկու տարիներին «Ցեղասպանության որբերը» 12 միլիոն դիտորդ է ունեցել:
Ա. Թադևոսյանի խոսքով՝ «սովետական», «պարադային» վիճակ է տիրում ցեղասպանության տարելիցի շուրջ. «Հենց այդ սովետական պառադի մթնոլորտն է, որը, անկեղծ ասած, ինձ մոտ խորը հիասթափություն է առաջացրել այս պրոցեսներից, ինչ ընթանում է, շատ տխուր է: Այդ սիմվոլիկայի տարածումը, դպրոցներում դրանցով ինչ-որ սեղաններ են նախշում, խորհրդանշան անմոռուկն էլ մի տեսակ շատ պայծառ, վառվռուն, գարնանային գույներ ունի, այնպիսի տպավորություն է, որ ամբողջ հարապետությունն այդ ողբերգությանը մոտենում է՝ որպես մի իրադարձության, որը համատեղ ուրախ միջոցառում է»,- ասում է նա:
Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում են 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոնները և այլն:
Երեկ Գյումրիում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: ՀՀ ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրին, որ 85-ամյա կին է ինքնասպանություն գործել, դեպքի հանգամանքները պարզվում են:
«Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է սկսվելու շրջագայությունը։ Ես շատ ոգեւորված եմ, քանի որ վերջին համերգը նախատեսված է Հայաստանում։ Որպես հայ եւ որպես երաժիշտ՝ սա շատ խորհրդանշական է ինձ համար։ «Wake Up The Souls Tour»-ն ավելի կարեւոր է, քան նոր ալբոմը։ Մեր համերգային շրջագայությունն ավելին է, քան հարգանքի տուրք՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Երաժշտությունը հուզում է բոլորի սրտերը, եւ սա համաշխարհային հասկացություն է»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի»` ապրիլի 24-ից սկսվող շուրջօրյա հանրահավաքներին, ասել էր, որ չի կարելի հանդուրժել այս ամենը. «Կարծում եմ, ժամանակն է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, թույլ չտալ, որ իրենց հայ ժողովրդի զավակ, քաղաքական գործիչ հորջորջող մի խումբ արկածախնդիրներ ստվեր գցեն Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա։ Սա այն դեպքն է, երբ հանդուրժողականությունն արդարացված չէ»:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ:
Կիպրոսի խորհրդարանում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահակներով եւ կռփազենքերով երեք անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Սոսո Ցինցաձեն սարսափելի երազում անգամ չի կարող պատկերացնել, որ Վրաստանը միջամտի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին:
ԵՏՄ-ն ունի այնքան շատ խնդիրներ ու մարտահրավերներ, որ արդյոք կհասցնե՞նք ապրել մինչ այդ միասնական միությունը:
«Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, բոլորը տեղյակ լինեն այս խնդիրներից: Իրենց վատ ու անփույթ աշխատանքի արդյունքում՝ պետության, կառավարության վրա նոր բեռ են ցանկանում ավելացնել, որն այս ծանր տնտեսական պայմաններում մեզ համար ընդունելի չի»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մինչև ապրիլի 9-ը հետաձգվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործի քննությունը:
Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ «Արջի թաթ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են 26-ամյա Վոլոդյա Ավետիսյանի վարած Իժ 27 175 մակնիշի 722 ԼՍ 61 համարանիշի, 37-ամյա Միքայել Նալբանդյանի վարած Mercedes մակնիշի 34 ՏZ 476 համարանիշի և 23-ամյա Հայկ Ղուկասյանի վարած Գազ 2410 մակնիշի 65 ՍՏ 823 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին նշված է խորհրդարանի կայքում:
Ապրիլի 2-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ երեք երկրների պաշտպանության նախարարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու այս տարվա աշնանը, Թուրքիայում:
Մերկելն ընդգծել է Ուկրաինայի շուկայական պայմանների բարելավման կարևորությունը:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայի դեպքերից հետո Բելառուսի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները չեն փոխվել որևէ կերպ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ որոշումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 5-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: