ԼՂՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից գերության մեջ գտնվող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձի հրապարակման մասին

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը NEWS.am-ի հարցին

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձի հրապարակումը Ադրբեջանի ՊՆ-ի կողմից։

– Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձների հրապարակմամբ, որոնցից առաջինը ցուցադրվել է նրան գերևարելու հենց հաջորդ օրը, ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի 13-րդ հոդվածը ռազմագերիների հետ վարվելակերպի մասին, որը ռազմագերիներին պաշտպանում է ամբոխի հետաքրքրասիրություններից։

Ժնևի կոնվենցիաներին միացած երկրները  պարտավորվում են ամեն պարագայում պահպանել և ստիպել պահպանելու կոնվենցիայի դրույթները։

Ադրբեջանի դեպքում այդ դրույթը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հումանիտար իրավունքի խախտումը Ադրբեջանի համար արդեն սիստեմատիկ բնույթ է կրում։  Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բացահայտ արհամարհանքը մարտահրավեր է միջազգային հանրությանը, քանի որ միջազգային հանրությունը պատասխանատու է դրանց պահպանման համար։

ԼՂՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930