Բաժիններ՝

Ամերիկացի հետախույզները պարզել են, թե որ դեպքում է Ռուսաստանը պատրաստ կիրառել միջուկային զենք. The Times

The Times-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգտագործում է միջուկային զենքի սպառնալիք, որպեսզի ՆԱՏՕ-ին հարկադրի հեռու մնալ ռուսական սահմանից ու Ուկրաինային և Բալթյան երկրներին թողնի Կրեմլի դեմ մեն-մենակ:

Այս մասին են վկայում ամերիկացի հետախույզների ձայնագրությունները, որոնք գաղտնի հանդիպում են ունեցել իրենց ռուս գործընկերների հետ: Դրանց համաձայն՝ Արևմուտքի ուժայինները խորհուրդ են տալիս լրջորեն պատրաստվել Բալթյան երկրների վրա Ռուսաստանի հարձակմանն ու մոտ ժամանակներս ակնկալել ակտիվ գործողություններ՝ ուղղված Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի ապակայունացմանը:

Կրեմլը տեսականորեն կարող է դա անել ռուսալեզու բնակչության ու կիբեր հարձակումների միջոցով: Միևնույն ժամանակ ռուս հետախույզները զգուշացրել են, որ Պուտինը վճռական պատասխան կտա Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ամրապնդման յուրաքանչյուր փորձի:

Ընդ որում, Մոսկվան պատրաստ է կիրառել ինչպես միջուկային զենք, այնպես էլ ոչ միջուկային միջոցներ: Հաղորդվել է նաև այն, թե որ դեպքում Ռուսաստանը կարող է կիրառել միջուկային զենք: Մասնավորապես, Կրեմլը պատրաստ է գնալ այդ քայլին՝ ի պատասխան Ղրիմն Ուկրաինայի ենթակայության ներքո վերադարձնելու յուրաքանչյուր փորձի:

Մոսկվան նաև պատրաստ է ուժ կիրառել, եթե ՆԱՏՕ-ն սպառազինություն մատակարարի Կիևին ու դրանով իսկ փորձի օգնել իր վերահսկողության տակ առնել Դոնբասի օկուպացված տարածքները: Ռուս զինվորականները նաև ընդգծել են, որ Բալթյան երկրներին նրանք դիտարկում են նույն կերպ, ինչ-որ Ուկրաինայի պարագայում է, և որ պատրաստ են վճռական գործողությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս