Բաժիններ՝

Ինչո՞ւ կրկին մեռելոցը դարձվեց ոչ աշխատանքային օր

2015 թ-ի ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 11-ը` շաբաթ օրը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ որոշումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 5-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Ըստ նրա՝ կարող է բնական հարց ծագել, թե ինչո՞ւ ունենալով 5 տաղավար տոներ, միայն մեկի վերաբերյալ է որոշում կայացվում: Դ.Հարությունյանի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ հասարակության մեջ կան տարբեր կարծիքներ՝ և՛ կողմ, և՛ դեմ են, վերջիններս գտնում են, որ խաթարվում է տնտեսական ակտիվությունը:  Հատկապես նրանք են այդպես մտածում, ովքեր աշխատում են արտերկրի կազմակերպությունների հետ և գտնում են, որ երկուշաբթիի փոխարեն շաբաթ օրն աշխատելուց տուժում են միջազգային կապերը: Նախարարը նշեց, որ վարչապետը հանձնարարել է եկեղեցու հետ քննարկել հարցը, քանի որ անցած տարի մեռելոցները ոչ աշխատանքային են եղել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հունվարից ՀՀ-ն անդամակցում է ԵՏՄ-ին, որտեղ շաբաթ օրերը չեն աշխատում, և տնտեսական լարվածություն է առաջանում: «Մենք ողջերի հետ առնչվող հարցերը սառեցրինք, հիմա ննջեցյալներին առնչված հարցերին պետք է ձեռնամուխ լինենք»,- նկատեց Հ.Աբրահամյանի հրավերով կառավարության նիստին մասնակցող Արշակ սրբազանը: Նա նշեց, որ եկեղեցին այն հավատքի վրա է կառուցել կարգը, որ ննջեցյալները նույնքան ողջ են, որքան ողջերը և մեռելոցներին գոնե հնարավորություն ընձեռվի առնչվել նրանց: Արշակ սրբազանի խոսքով՝ նախորդ կառավարությունը ճիշտ արեց, որ տաղավար տոներին հաջորող օրերը վերաբաշխեց և հնարավարություն տրվեց հավատացյալներին՝ առանց աշխատակարգը խախտելու այցելել գերեզմաններ, և 2008-ից մինչ օրս այդ կարգը գործել է: Ըստ նրա՝ գոյություն ունեցող առարկությունները առանձին քննարկման թեմա են. «Գիտեմ նաև, որ այլ երկրների համեմատ մեր տոնական օրացույցը բեռնված է և պետք է բեռնաթափել: Բայց համոզված եմ, որ դրանք պետք է կատարվեն ոչ մեր ինքնության մաս կազմող տոների հաշվին»: Արշակ սրբազանը պատմական օրինակներ բերեց, որ անգամ թուրքական բանակում քրիստոնյաներին ազատ էին թողնում կրոնական տոների օրերին: «Պետք է կարևորությամբ վերաբերվենք այս տոներին, հատկապես որ ժողովրդի մոտ վերջին տարիների պրակիտիկան այդ մտայնությունը առաջացել է՝ գնալ գերեզմաններ: Այժմ այս փոփոխությունը կարող է մեկնաբանվել ոչ թե աշխատանքային գրաֆիկը կանոկարգելու և արդյունավետ դարձնելու առումով, այլ որպես մեռելոցների դեմ հասարակության որոշ շրջանակների կողմից հրահրված արշավ»,- ասաց Արշակ սրբազանն ու հավելեց, որ ՀՀ-ում քրիստոնյաները կազմում են 96% և որպես նրանց շահերը ներկայացնող կառույց, իրենք դեմ են մեռելոցները աշխատանքային դարձնելուն:

Վարչապետը նշեց, որ չի կարծում, թե պաշտոնյաներից որևէ մեկը դեմ կլինի, եթե քաղաքացիները ցանկանան այցելել գերեզմաններ: Ըստ Աբրահամյանի՝ տարբեր դիմումներ են ստացվել, այդ թվում ՏՏ ոլորտից, որ կարգը վերանայեն: Նա հրոդորեց սրբազանին համաձայնել որոշումը հաստատել ու հետգայում առավել հանգամանալից քննարկել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս