Ինչու՞ են մահակներով և կռփազենքերով ծեծել ակտիվիստներին. ՔԿ
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահակներով եւ կռփազենքերով երեք անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 1-ին ստացվել են քաղաքացիներ Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ որոնց համաձայն առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2015 թվականի մարտի 23-ին՝ ժամը 02-ի սահմաններում, Ավան վարչական շրջանում մահակներով եւ կռփազենքերով հարվածներ է հասցրել Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի գլխի եւ մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետեւանքով վերջիններիս պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ՝ քննչական բաժնում 02.04.15թ. հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի դիտավորությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
ՀՀ Քննչական Կոմիտե