Բաժիններ՝

Գագիկ Բեգլարյանը հերքում է, թե «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն էս էյ» ընկերությունն իր սարքավորումները տանում է Հայաստանից

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տարածված տեղեկությունները, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցապատող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն էս էյ» ընկերությունն իր սարքավորումները տանում է Հայաստանից: «Նման բան չկա, ֆրանսիական ընկերությունն իր երկու տեխնիկաներից մեկն արտահանել է մեր տեղեկացմամբ, որովհետև այսօր շինարարական աշխատանքների ընթացքում այդ տեխնիկան մեզ հարկավոր չէ, իսկ ընդհանրապես աշխատանքներն ընթանում են նորմալ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ աշխատանքները տեղավորվում են ժամկետների մեջ, գումարների խնդիր էլ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս