
МиГ-29 կործանիչների ռուս օդաչուները վարժանքներ են սկսել Հայաստանում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական МиГ-29 կործանիչների օդաչուները Հայաստանում վարժանքներ են սկսել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը.
«Վարժանքներին մասնակցում է թռիչքային ու սպասարկու անձնակազմի ավելի քան 100 զինծառայող և ավելի քան 30 միավոր մարտական հատուկ ու ավիացիոն տեխնիկա»:
Կործանիչների օդաչուները երեք օրվա ընթացքում մշակելու են զորքերին օդային աջակցություն ապահովելու հարցեր: Բացի այդ, նրանք պետք է ոչնչացնեն պայմանական հակառակորդի ռմբակոծիչները, թևավոր ու բալիստիկ հրթիռները: