Բաժիններ՝

Այս տարի Վրաստան այցելել է մոտ մեկ միլիոն օտարազգի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի առաջին եռամսյակին Վրաստան այցելած անձանց թիվը կրճատվել է 2 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, և կազմել է 986.366 մարդ: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը:

Համեմատության համար՝ 2014 թվականի առաջին եռամսյակում Վրաստան է այցելել 1.010.323 օտարազգի: 2015 թվականի սկզբից Վրաստան այցելածների ընդհանուր թիվը կազմել է 348.770 զբոսաշրջիկ, 203.841-ը եղել են տարանցիկ ուղւորներ, իսկ 433.755-ը երկիր այցելել են այլ նպատակներով:

Ընդ որում՝ զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվել է 7.4 տոկոսով, իսկ ահա տարանցիկ ուղևորների թիվն աճել է 15.3 տոկոսով: Վրաստան այցելածների թվում առաջին տեղում են Ադրբեջանի քաղաքացիները, ապա գալիս են Թուրքիայի, Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս