Բաժիններ՝

Թբիլիսիում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում ավարտվել է Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի ու Իսմեթ Յըլմազի երկկողմ հանդիպումը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հարցը, ինչպես նաև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերը:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցը: Նախարարներն ընդգծել են տարածաշրջանի համար երկկողմ ու եռակողմ ձևաչափերով հանդիպելու կարևորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930