
Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. «Արմենպրես»

Կիպրոսի խորհրդարանում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիպրոսի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի գրասենյակից: Քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 2-ին` բառացիորեն րոպեներ առաջ:
Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով: Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: