Բաժիններ՝

Բելառուսը երբևէ չի դառնա Ռուսաստանի հյուսիս-արևմտյան ծայրամաս. Լուկաշենկո

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսը երբևէ չի դառնա Ռուսաստանի մասնիկը, և որ ռուսական ղեկավարությունը երբևէ չի բարձրացրել նման հարց.

«Մենք եղել ենք և կանք ինքնիշխան, անկախ պետություն և կմնանք այդպիսին: Պուտինը երբևէ իմ առջև չի դրել նման հարց. մոռացե՛ք ձեր անկախության մասին և դարձե՛ք Ռուսաստանի Դաշնության նահանգ: Նա գիտի, թե ես ինչպես կարձագանքեմ դրան: Դրա համա էլ երբևէ չի եղել նման քննարկում:

Ռուսաստանում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք ունեն կայսերական մտածելակերպ և Բելառուսը համարում են «ոմն հյուսիս-արևմտյան ծայրամաս»: Մենք կոնկրետ պատասխան ենք տալիս դրան. մենք երբեք չենք լինի հյուսիս-արևմտյան ծայրամաս, ինչպես և երբևէ չենք հակամարտի Ռուսաստանի հետ, ինչպես որ հասկանում եմ»:

Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանը երբևէ չի պատերազմի իր երկրի դեմ, քանի որ դրա համար չկան պատճառներ: Դրա հետ մեկտեղ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ամբողջովին համաձայն է այն արտահայտության հետ, որ «մեզ մոտ սրով եկողը կսպանվի սրով».

Կարդացեք նաև

«Մենք կպատերազմենք ռուսաստանցիների, եվրոպացիների, ամերիկացիների դեմ, յուրաքանչյուրի դեմ, եթե նրանք իրենց առջև նպատակ դնեն զավթել այս հողակտորը, որում պետք է ապրեն բելառուսները»: Լուկաշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայի դեպքերից հետո Բելառուսի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները չեն փոխվել որևէ կերպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս