Բաժիններ՝

Պաշտոնյաները դրամին չեն վստահում

Դա երևում է նրանց կողմից լրացված գույքի և եկամուտների հայտարարագրերից։ 2014 թվականի տարեկան հայտարարագիրը լրացրած 15 պետական պաշտոնյաները տարվա վերջին միասին ունեցել են 4.2 միլիարդ դրամին համարժեք դրամական միջոցներ։ Այդ գումարից ՀՀ դրամով եղել է 26.6%-ը (1.13 միլիարդը)։ Սա այն դեպքում, երբ 2014 թվականի սկզբին դրամային միջոցների տեսակարար կշիռը կազմել է 36.4%։ Այսինքն՝ պետության ղեկավարները տարվա ընթացքում հրաժարվել են դրամից և նախապատվությունը տվել առավելապես ԱՄՆ դոլարին։

Նշենք նաև, որ 2015 թվականի ընթացքում նշված 15 պաշտոնյաների հայտարարագրած դրամական միջոցների ծավալը նվազել է 876.5 միլիոն դրամով կամ 17.1%-ով։ Պաշտոնյաներից 4-ի դրամական միջոցները պակասել են, 3-ինը մնացել անփոփոխ, մյուսներինը՝ ավելացել։

2014 թվականի հայտարարագիրը լրացրած պաշտոնյաների թվում ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրել է Հովիկ Աբրահամյանը։ 2014 թվականի վերջի դրությամբ վարչապետի և նրա կնոջ հայտարարագրած դրամական միջցների չափը (դրամային արտահայտությամբ) կազմել է ավելի քան 2.5 միլիարդ դրամ, որից 16.9%-ը պահվում է դրամով (430 միլիոն դրամ), մնացած 83.1%-ը՝ դոլարով (4.5 միլիոն դոլար)։

Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն է (դրամային արտահայտությամբ ընդհանուր առմամբ 706 միլիոն դրամ), երրորդ տեղում՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը (ավելի քան 505 միլիոն դրամ)։

Կարդացեք նաև

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը 2014թ. հայտարարագիրը դեռ չեն լրացրել։ Սակայն 2013 թվականի հայտարարագրերով՝ նրանք ունեին, համապատասխանաբար, 2.6 և 2.3 միլիարդ դրամ։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս