Տնօրենի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, ընտրության պահին լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական ուղղություններից մեկին: Թեկնածուների առաջադրման համար կարող են դիմել մինչև մարտի 18-ը:
«Բագրատ Տուրի» գրասենյակի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործը նորից հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Տուրիստական ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը կրակոցների պատճառների մասին տեղյակ չէ, որևէ մեկի հետ խնդիրներ չունի և սպասում է գործի բացահայտմանը:
Այս մասին հայտարարել է վարչության ղեկավար, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց՝ կասեցվել են «Լ. Օրբելի» բժշկական ուսումնարան» ԱԿ-ին 2013թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման և «ՍԲՈՒ» ՍՊԸ-ին 2001թ. մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրված` միջին մասնագիտական կրթական ծրագրով համապատասխան լիցենզիաների գործողությունները:
Կուսակցության նորընտիր ղեկավարության կողմից այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է ինձ։ Ես հասկանում եմ, որ կուսակցության համար այս դժվարին ժամանակահատվածում իրոք բարդ և պատասխանատու աշխատանք է սպասվում, սակայն պատրաստ եմ աշխատել։ Շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին և մյուս գործընկերներիս վստահության համար, շնորհակալ եմ Տիգրան Ուրիխանյանին կատարված հսկայածավալ աշխատանքի համար, շնորհակալ եմ նաև արդեն ստացվող շնորհավորանքների համար։
Ավելի վաղ նրան դատապարտել էին 15-օրյա վարչական պատժի՝ չարտոնյալ քարոզչության համար:
Օդի ջերմաստիճանը 7-8-ին կբարձրանա 8-10 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:
«Եթե ամեն մեկը կարծում է՝ ինքն է փրկիչը, այդ փրկիչները թող գան միասին հրապարակ ստեղծեն, թող բարիշեն, ձեռք մենկեն իրար և հարցը լուծեն: Ինձ բնավ չի հետաքրքրում, թե ում ելույթի որ հատվածն է մեզ վերաբերվում: Մենք առաջիկա ամիսների ընթացքում ձեզ ասելու ենք մեր տեսակետը, իսկ մեր տեսակետը երբեք փրկարարական ինքնասիրահարվածության վրա հիմնված չի լինի»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
2015 թվականի փետրվարին սպառողական գների ինդեքսը՝ 2014-ի փետրվարի նկատմամբ, կազմել է 105.4։ Այսինքն՝ 12-ամսյա գնաճը կազմել է 5.4 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Երեկ կուսակցության համագումարում Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց նաև ԲՀԿ նախագահի պաշտոնից: Ես պարոն Ծառուկյանի հետ դեպքերին հաջորդած օրերին քննարկել եմ ստեղծված իրավիճակը, նրանից տեղեկացել իր մտադրությունների մասին: Այնուհետև հանդիպել եմ թիմակիցներիս, Գյումրիում հեղինակություն և հարգանք վայելող մի շարք անձանց, այդ թվում` հոգևոր թեմի առաջնորդ Աջապահյանի հետ: Այս քայլերով էր պայմանավորված վերջին օրերի իմ լռությունը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վաղաշեն գյուղից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գագիկ Մ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 36 շենքի բակից գողացել է Բայանդուր Խ.-ին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի պահեստային շարժիչը` պատճառելով շուրջ 100.000 դրամի նյութական վնաս:
ԵՄ-ը ցանկանում է Եվրոպական հարևանության քաղաքականության մասնակից երկրների հետ զարգացնել աշխատանքն էներգետիկ անվտանգության ոլորտում:
Այսօր կրկին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրել էր հավաք-ասուլիս, որի ընթացքում նաև անդրադարձավ երեկ՝ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունի հեռանալու մասին արված հայտարարությանը:
«Էկոիրավունք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Գրիգորյանն ու Մելիքգյուղ համայնքի 74 բնակիչ դիմել են Օմբուդսմենին՝ նշելով, որ Բնապահպանության նախարարությունը օրենքով սահմանված կարգով չի ապահովել Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի պոչամբարի նախագծի վերաբերյալ հասարակական լսումների իրազեկման ընթացակարգերի, այդ թվում և հասարակական լսումների իրականացում
ուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին սպանության գործում, ըստ որոշ տեղեկությունների, կասկածվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը, որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»:
ԶՈՒ-երում զորքերին մատակարարվող սննդամթերքի տեսականին ընդլայնելու ուղղությամբ և ԶՈւ-երի պարենային ու իրային ապահովման այլ հարցերի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը: Արձանագրվեց, որ հաշվետու ժամանակահատվածում զինծառայողների կողմից դրականորեն են ընդունվել սննդամթերքի և հանդերձանքի հետ կապված փոփոխությունները:
2014 թվականի դեկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ոսկու պաշարներն աճել են 19 տոննայով:
Ասատուր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Եթե ցանկանում եք նվազեցնել քաշը, ապա անհրաժեշտ է ճաշացանկից հանել շաքարը: Շաքարին հիանալիորեն կարող է փոխարինել մանդարինը: Բացի դա, մանդարինը ճարպ այրող լավագույն միջոցներից է:
«Ռուսաստանը չի միջամտում իր գործընկեր երկրների ներքաղաքական գործընթացներին: Պարզապես փորձում են օգտագործել այն հնարավորությունները, սերտ կապերը, որոնք ունեն հայկական ծագմամբ ռուսական բիզնեսները»:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր բաղադրատարրերից մեկն արտասահմանաբնակ թուրքերի խնդիրները չանտեսելն է:
Այսօր դաշտը վերադասավորման կարիք ունի, ձևավորվում են նոր խմբավորումներ, ամեն մեկը փորձում է հաստատել իր կայուն տեղն ընդդիմադիր դաշտում: Այս կարծիքին է ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Այսօրվա ասուլիսում նա հայտարարեց, թե պետք է մի կողմ դնել ամբիցիաները, որոնք, իրոք, կան ընդդիմադիր դաշտում, և համախմբվել կոնկերտ նպատակների շուրջ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունները շարունակում են առեղծված մնալ և զանազան քննարկումների տեղիք տալ: Հայ հասարակությունն արդեն մի քանի օր է՝ քննարկման ավելի բովանդակալից թեմա ունի. դեռ ինչերի պետք է սպասել, և ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում:
Ադրբեջանի ՊՆ-ն այդ տեղեկատվությունը որակել է որպես «ապատեղեկատվություն»:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ:
«Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ: Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած ավանդույթը` մշտապես լինելու եմ իմ բազմահազար ընտրողների կողքին, քանի որ նրանց վստահության քվեի կրողն եմ, իսկ որպես անկախ պատգամավոր լինելու եմ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը ուղված ամեն մի քայլի կրող»:
Բուրջանաձեն վստահ է, որ Նեմցովի սպանությունը բխում է նրանց շահերից, ովքեր ցանկանում են ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում: