Էներգետիկ թեման պետք է դառնա հարևան երկրների հետ ԵՄ-ի երկխոսության մշտական բաղադրիչ. եվրահանձնակատար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ էներգետիկ թեման պետք է դառնա հարևան երկրների հետ ԵՄ-ի դիվանագիտական երկխոսության մշտական բաղադրիչ: Այս մասին հայտարարել է էներգետիկայի ու կլիմայի հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանիետեն:

ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հահնը հայտարարել է, որ ԵՄ-ը ցանկանում է Եվրոպական հարևանության քաղաքականության մասնակից երկրների հետ զարգացնել աշխատանքն էներգետիկ անվտանգության ոլորտում:

Հահնի առաջարկի հետ կապված՝ Կանիետեն հայտարարել է. «Կարծում եմ, որ ներկայումս մենք մատակարարումների անվտանգության հարցի հետ գործ ունենք ոչ միայն մեզ համար, այլև՝ մեր հարևան երկրների համար: Էներգետիկան պետք է ընդգրկվի ԵՄ-ի դիվանագիտական երկխոսությունում: Դա կլինի մշտական կետ՝ էներգետիկ դիվանագիտություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031