Բազմասեր Առաքելյանը հեռացավ ԲՀԿ-ից

ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում իմ հետագա անդամակցության դադարեցումը չունի ոչ մի քաղաքական դրդապատճառ, պարզապես քաղաքական զարգացումների արդյունքում իմ հետագա քայլերը կշարունակեմ խմբակցությունում, սակայն ոչ կուսակցության կազմում: Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ: Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած ավանդույթը` մշտապես լինելու եմ իմ բազմահազար ընտրողների կողքին, քանի որ նրանց վստահության քվեի կրողն եմ, իսկ որպես անկախ պատգամավոր լինելու եմ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը ուղված ամեն մի քայլի կրող»: 

Տեսանյութեր

Լրահոս