![](/banners/BeFunky-design.jpg)
Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/pic_96e664f93705193fc14ddb4eabbb5ac0.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր ազատ է արձակվել: Ավելի վաղ նրան դատապարտել էին 15-օրյա վարչական պատժի՝ չարտոնյալ քարոզչության համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբոլգում գրել է Նավալնու քարտուղար Կիրա Յարմիշը:
Փետրվարի 28-ի գիշերն ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից հետո Նավալնին դիմել էր դատարան՝ խնդրելով ժամանակավորապես ազատել իրեն, որպեսզի հնարավորություն ունենա հրաժեշտ տալ Նեմցովին: Սակայն դատարանը մերժել էր նրան՝ ընդգծելով, որ նման թույլտվությունը հնարավոր է միայն հարազատների մահվան դեպքում:
Ալեքսեյ Նավալնուն ձերբակալել էին փետրվարի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում, ուր նա ուղևորների շրջանում քարոզչություն էր իրականացնում, որպեսզի նրանք մասնակցեին մարտի 1-ին պլանավորված ընդդիմության երթին: