Երրորդմասցի Լյովիկի սպանության վայրում հայտնաբերվել են պատառոտված թղթադրամներ. Տույի՞ն էլ է վտանգ սպառնում. armlur.am
Armlur.am-ը գրում է. Հայաստանյան քրեական աշխարհում 2 օր առաջ տեղի ունեցած խմորումները անբողջովին հետին պլան են մղել օրեր շարունակ թեժ քննարկման առիթ դարձած ներքաղաքական առճակատումները:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունները շարունակում են առեղծված մնալ և զանազան քննարկումների տեղիք տալ: Հայ հասարակությունն արդեն մի քանի օր է՝ քննարկման ավելի բովանդակալից թեմա ունի. դեռ ինչերի պետք է սպասել, և ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով սպանվել է երեք մարդ՝ Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), նրա ընկերը՝ Դերոն (Դերենիկ Թադևոսյան) և Մոսոն (Մեսրոպ Մելիքյան): Նշենք, որ Երրորդմասցի Լյովիկը հայազգի «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի ազգականն է: Այս հանգամանքը նրան, բնականաբար, շատ հարցերում էր հնարավորություն տալիս իր ուզածով շարժվել:
Եվ, ինչպես բազմիցս է ապացուցվել, «գողական» աշխարհում ներում-բեկում չի լինում, հետևաբար միանշանակ կարող ենք ասել, որ առջևում անխուսափելիորեն սպասվում են «նոր ռազբորկաներ»:
Պզոյի՝ սպանվածի բարեկամը լինելու փաստն արդեն իսկ թույլ է տալիս ենթադրել, թե ինչ կարող է սպասվել ապագայում: Ի դեպ, շատերը կարծում են, որ կրակոցների հեղինակները բացի սպանությունից, նպատակ են ունեցել ոմանց ինչ-որ բան հասկացնել, ավելին՝ լուրեր են շրջանառվում, թե դեպքի վայրում հայտնված ավտոմեքենան գողացված է եղել, իսկ պետհամարանիշները՝ փոխված:
Դեպքի վայրում արված լուսանկարներից, ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, երևում է՝ ինչ մեծ քանակությամբ հրազեն է հայտնաբերվել: Ավելին, տեղեկություններ կան, որ այնտեղ եղել են նաև բազմաթիվ պատառոտված թղթադրամներ: Միամտություն կլինի կարծել, թե այդ գումարը փոխհրաձգության մասնակից կողմերին չի պատկանել, սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով էր այնտեղ փող տարվել: Համենայնդեպս, չպետք է բացառել սպանության դրդապատճառ գումարային հարցի տարբերակը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: