Բաժիններ՝

«Բագրատ Տուրի» տնօրենը պնդում է, որ ինքը խնդիրներ չունի և սպասում է կրակոցների դեպքի բացահայտմանը

«Բագրատ Տուրի» գրասենյակի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործը նորից հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Տուրիստական ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը կրակոցների պատճառների մասին տեղյակ չէ, որևէ մեկի հետ խնդիրներ չունի և սպասում է գործի բացահայտմանը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ շարունակվում է «Բագրատ Տուր» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

«Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի, կատարված դեպքի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս