Բաժիններ՝

Գնաճը մոտենում է թույլատրելի շեմի վերին սահմանին

2015 թվականի փետրվարին սպառողական գների ինդեքսը՝ 2014-ի փետրվարի նկատմամբ, կազմել է 105.4։ Այսինքն՝ 12-ամսյա գնաճը կազմել է 5.4 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Հիշեցնենք, որ գնաճի առավելագույն թույլատրելի շեմը 5.5%ն է (4% +/- 1.5%): Այսինքն, գնաճն ընդամենը 0.1 տոկոսային կետով է ցածր թույլատրելի առավելագույն շեմից։

Ընդ որում, 12-ամսյա կտրվածքով ամենից շատ՝ 7%-ով, թանկացել են պարենային (առաջին անհրաժեշտության) ապրանքները։ Սպառման ապրանքները թանկացել են 5.9%-ով, ոգելից խմիչքն ու ծխախոտը՝ 3%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 3.4%-ով, ծառայությունները՝ 4%-ով։

Ավելացնենք նաև, որ 2015 թվականի դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.3%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս