Նեմցովի սպանությունը չի բխել Ռուսաստանի իշխանությունների շահերից. Բուրջանաձե
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը բխում է նրանց շահերից, ովքեր ցանկանում են ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում.
«Նեմցովի սպանությունը չի բխել Ռուսաստանի շահերից, ես դա կարող եմ ասել բացարձակապես վստահ: Անգամ նրա գործընկերներն ու համակիրները չեն ասում, որ նրան սպանել են ռուսական իշխանությունները:
Ի՞նչ եք կարծում, եթե դա ցանկանային Պուտինի իշխանությունները, ապա նրան կսպանեի՞ն Կրեմլի ֆոնին և համայն աշխարհին ցույց կտայի՞ն, թե ինչպես են Կրեմլի ֆոնին սպանել ընդդիմադիր առաջնորդի:
Դա (սպանությունը) ձեռնտու է նրանց, ովքեր ցանկանում են ապակայունացնել Ռուսաստանում տիրող իրավիճակն ու առավելագույն վնաս պատճառել Ռուսաստանի իմիջին»: