Մեկ ամսում Ռուսաստանի ոսկեարժութային պաշարները նվազել են 16 միլիարդ դոլարով

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ մարտի 1-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պաշարների ծավալը կազմել է 360.2 միլիարդ դոլար: Փետրվարին այն հասել էր 376.2 միլիարդ դոլարի: Ստացվում է, որ մեկ ամսում դրանք նվազել են 16 միլիարդ դոլարով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկը:

Վերջինս նախորդ տարվա դեկտեմբերին պարզաբանեց, որ պահուստները նվազում են բանկերին արժութային վարկեր հատկացնելու պատճառով: Բացի այդ, պահուստների կրճատման վրա ազդել է արժութային վերագնահատումը՝ կապված եվրոյի հանդեպ դոլարի փոխարժեքի ամրապնդման հետ:

2014 թվականի դեկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ոսկու պաշարներն աճել են 19 տոննայով: Այն հասել էր մինչև 1187.5 տոննայի: Դա վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ցուցանիշն է:

Տեսանյութեր

Լրահոս