«Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Փետրվարի 17-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է կառավարման և ավտոմատացման էլեկտրոնային համակարգերի մշակման ոլորտում մասնագիտացված ամերիկյան «Honeywell» ընկերության ներկայացուցիչների հետ:
Դանակահարություն Կոտայքի մարզի Զառ գյուղում:
«Միացյալ Նահանգները որոշել է ուղղել Օբամայի վարչակարգի սխալները»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի՝ Հարավային Կովկաս կատարած այցին:
ESem.am-ին տեղեկություններով՝ երգչի սիրտն արդեն զբաղված է: Նրա ընտրյալը բնակվում է Ռուսաստանում: Կայքի թղթակիցը կապ հաստատեց երգչի հետ՝ պարզելու տեղեկությունների իսկությունը: Միհրանը, ըստ էության, չհերքեց լուրերը՝ նշելով, որ իրեն մինչ այս էլ են դիմել անձնական հարցերով, սակայն կտրականապես հրաժարվել է պատասխանել:
Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ փետրվարի 18-ին, տեղի է ունեցել 100 հազար դոլարի առքուվաճառք։ Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.26 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.09%-ով կամ 0.42 դրամով։
Անցած տարվա ընթացքում շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության աճը վտանգում է ոչ միայն համանախագահների միջնորդական ջանքերը, այլև նախագահների հանձնառությունը իրենց ժողովուրդների առջև՝ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով:
Ի՞նչ կարգով է անձնագիր տրվում 16 տարին չլրացած անձանց:
««Գենոցիդ» տերմինը, որը ժամանակին ընդունվել է, ունի որոշ թերություններ: Իմ կարծիքով՝ երևույթը պետք է անվանել «էթնոցիդ»՝ էթնոսի ոչնչացում, «գենոցիդը»՝ ցեղի կամ գենի ոչնչացումն է: Հայերեն տերմինը՝ «ցեղասպանությունը», ավելի մոտ է իրականությանը, բայց ավելի ճիշտ է՝ «էթնոցիդը», իմ կարծիքով՝ այն ավելի ադեկվատ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:
«Իրականությունն այն է, որ Սամվել Կարապետյանը հաճախակի է այցելում Հայաստան, և սա հերթական այցերից մեկն էր: Այլ հարց է, որ մենք ունենք նորմալ, մարդկային հարաբերություններ շատ-շատերի հետ, և, ինչպես միշտ, առավել ևս՝ այս օրերին էլ եղել են անձնական հանդիպումներ: Քննարկումներ, բնականաբար, եղել են երկրում ստեղծված լարված իրավիճակի շուրջ, և մենք մշտապես և առհասարակ բոլոր խնդիրները միասնաբար լուծելու կողմնակից ենք»:
Տիկին Նյուլանդը նշել է, որ իր երկիրը խորապես շահագրգռված է օգտակար լինելու Հայաստանին՝ տնտեսության զարգացման, բարեփոխումների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման հարցերում և ընդգծել վերոհիշյալ ուղղություններով Հայաստանում արձանագրված դրական ձեռքբերումները: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային հավաքական ջանքերին, մասնավորապես՝ Կոսովոյի և Աֆղանստանի խաղաղապահ գործողություններին շահագրգիռ մասնակցության համար:
Սպասումների բացասական փոփոխությունն ամենից ակնհայտը առևտրի ոլորտում է։ Գործարար միջավայրի ցուցանիշն այս ոլորտում նվազել է 11.4 տոկոսային կետով
Փետրվարի 17-ի դրությամբ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 15 անձ: Ինչպես տեղեկացրել էինք, փետրվարի 16-ի դրությամբ հայտ ներկայացված անձանց թիվը 9-ն էր. փետրվարի 17-ի դրությամբ հայտ են ներկայացրել նաև Էդուրարդ Մկրտչյանը, Դավիթ Հակոբյանը, Աննա Մարգարյանը, 2008թ. հունվարից մինչ այժմ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, Հայկանուշ Պարսամյանը, Նելիկ Հարությունյանը:
Նա ավելացրել է, որ թեև Տեր-Պետրոսյանը խելացի քաղաքական գործիչ է, սակայն կարող է 10 հաստատում անել, որից 8-ը շատ ճիշտ լինի, իսկ մնացած երկուսն այնպես թաքցված լինեն այդ 10-ի մեջ, որ ամբողջությամբ աղավաղեն այն իմաստն ու նպատակը, որի համար այդ ձեւակերպումները բերված են:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակչուհի Օքսանային՝ իրեն առևանգելու վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար։
Հ. Տիգրանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ողջունում է ծայրահեղությունը շրջանցելու առթիվ ստեղծված հնարավորությունը և բարձր է գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը և երկխոսության ճանապարհով հարցերին լուծում տալու նրանց մոտեցումը:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բոլոր կողմերի համար կարևոր է շարունակում մնալ»,- Երևանի ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովից ետ կանչելու մասին որոշմանը:
Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը, հայտարարում է, որ շարունակելու է ապօրինի ռեժիմի հեռացման եւ Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը եւ ժողովրդին հրավիրում է մարտի 1-ին ժամը 15.00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին:
15-ամյա տղայի առևանգո՞ւմ, շանտա՞ժ, գումարի շորթո՞ւմ. ի՞նչ պարզեցին ոստիկաննե
«ԱՄՆ-ն շահագրգիռ է հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնլու հարցում»,- այս մասին Երևանի ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը՝ ամփոփելով իր կատարած այցը Հայաստան:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ստեղծվել է քննչական խումբ՝ բաղկացած առավել փորձառու քննիչներից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված հանցագործությունները լիարժեք բացահայտելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Սաակաշվիլին հավելել է, որ պատրանքներ չի տածում, թե ներկայումս իշխող «Վրացական երազանք» դաշինքը պատրաստ է իշխանության խաղաղ հանձնմանը:
Փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, 20-21-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Դա Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ու միջազգային սկզբունքների խախտում է:
Այնուհետև 2014թ. դեկտեմբեր ամսին ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչն իր վարույթում քննվող նույն քրեական գործով կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար իրենից պահանջել է խոշոր չափի` 500 ԱՄՆ դոլար կաշառք:
Նա նշեց, որ ԱՄՆ-ն չափազանց անհանգստացած է ԼՂ հակամարտության շփման գծում բռնություններով, որի մասին իր Կովկասյան այցի շրջանակում խոսել է: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ հակամարտության գոտում լինեն հանգիստ ժամանակներ և հակամարտությունը կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: «Առաջիկա շաբաթներին, հուսով ենք, որ կլինի խաղաղություն»,- նկատեց Նուլանդը:
«Որպես հոգեբան՝ առաջին կետը կնշեմ՝ արդարության բացակայությունը, կամ արդարությանը հասնելու շատ փոքր հնարավորությունը մարդկանց համար, այսինքն՝ Հայաստանում արդարությունը ապահոված չէ, մարդկանց իրավունքները պաշտպանված չեն: Երկրորդ պատճառը՝ չեն կարողանում ընտանիքը պահել. եթե չես կարողանում ընտանիքդ պահել, հո՞ չես մեռնելու՝ թեկուզ հայրենիքում, գոնե ընտանիքի մի մասը պետք է գնա դուրս աշխատի, բերի, բայց, ցավոք, գնացածների մի մասը մնում է, չի վերադառնում. Հայաստանը աղքատանում է, ընդ որում՝ գնում են ակտիվ մարդիկ, աշխատելու ընդունակ մարդիկ: Երրորդը՝ այդ տագնապն է, որը կա Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ արդյոք այստեղ հայ ժողովուրդը պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ: Կան մարդիկ, ես զրուցել եմ շատերի հետ, որոնք գտնում են՝ սպառնալիքը շատ մեծ է, և մենք էլ այդ պատրաստությունը չունենք»:
Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում և որ այդ մասին իր դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ:
Նրանք պատժամիջոցներն օգտագործում են Իրանի աճը կանգնեցնելու համար: