«Սոսկալի հանցանք է տեղի ունեցել, բայց կոչ ենք անում ՀՀ պատկան մարմիններին կատարել հումանիտար ժեստ». Նուլանդ

«ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը»,- այս մասին Երևանի ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդն՝ մեկնաբանելով նախօրեին Ադրբեջանում իր տարածաշրջանային այցի շրջանակում արած հայտարարությունն այն մասին, թե հայկական կողմն Ադրբեջանին պետք վերադարձնի դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին:

Նա նշեց, որ ԱՄՆ-ն չափազանց անհանգստացած է ԼՂ հակամարտության շփման գծում բռնություններով, որի մասին իր Կովկասյան այցի շրջանակում խոսել է: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ հակամարտության գոտում լինեն հանգիստ ժամանակներ և հակամարտությունը կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

«Առաջիկա շաբաթներին, հուսով ենք, որ կլինի խաղաղություն»,- նկատեց Նուլանդը:

Ինչ վերաբերում է դիվերսանտներին, Նուլանդն ասաց. «Սոսկալի հանցանքը, որ տեղի էր ունեցել, այո, դա հանցանք է, բայց կոչ ենք անւմ պատկան մարմիններին կատարել այդ հումանիտար ժեստը»

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում, ըստ ադրբեջանական աղբյուրների, ԱՄՆ փոխպետքարտուղարը հայտարարել էր, թե որպես մարդասիրական քայլ, ՀՀ-ն պետք է Ադրբեջանին վերադարձնի գերիներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին:

Տեղեկացնենք նաև, որ այցը Հայաստան կայանում է Նուլանդի տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որի վերջին կանգառը Հայաստանն է: Փոխպետարտուղար Նուլանդը հանդիպումներ է այսօր ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, քաաքացիական հասարակության և երիտասարդական խմբերի հետ: Նուլանդն, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննության է առնելու ՀՀ-ի հետ քաղաքական, տնտեսական կապերն ամրապնդելու, ժողովուրդների միջև կապերը խորացնելու և ԼՂ հակամարտության արդարացի և տևական կարգավորմանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս