Հանդուգն ձեռագրով գողությունների շարանը` բացահայտված:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկում, Աշոցքում, Արագածում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում, Սևանում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում ձյուն է տեղում:
Ձեռնարկվել է հակառուսական հերթական քայլը, որը հեռացնում է երկկողմ նորմալ հարաբերությունների վերականգնման հեռանկարը:
Հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից ետ կանչելը սպասված քայլ էր, որովհետև այդ քայլի մասին նախապես հայտարարվել էր, դրանից հետո անցել էր որոշակի ժամանակ, և, կարծես թե, Հայաստանի իշխանությունները որևէ առարկություն չէին լսել դրա անթույլատրելիության մասին: Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարեց անցյալ տարի՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ:
Վերջերս Ջիբութի կատարած այցելության ժամանակ Էրդողանը պարծեցավ. «Թուրքիան հզոր երկիր է: Եթե դուք [Եվրամիություն] Թուրքիային դեռ դիտում եք որպես մի երկրի, որը կաղաչի ձեր [ԵՄ] դռանը, ապա Թուրքիան այն երկիրը չէ, որ խնդրի»: Ի պատասխան Թուրքիայում լրատվամիջոցների դեմ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ հնչած եվրոպական քննադատությանը՝ Էրդողանը հայտարարեց ԵՄ ղեկավարներին՝ «ձեզ պահեք ձեր գաղափարները» և հավելեց. «Բարի եղեք գալ Թուրքիա, որպեսզի Թուրքիա՛ն ձեզ ժողովրդավարության դասեր տա»:
Ռազմական իմաստով դա որևէ բան չի փոխի:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակներում արդեն իսկ ձերբակալվել են Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Այվազյանը, ով նաև ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ է, Էրեբունի հիվանդանոցի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը և Նոր Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը:
Հայաստանում ներքաղաքական զարգացումները տեղափոխվում են նոր, ըստ ամենայնի, բավական կոշտ հակադրությունների հեռանկար խոստացող հարթություն: Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին արված՝ բավական կոշտ շեշտադրումներով ելույթը, վերջինիս պատասխանը, նոր իրավիճակ են ստեղծել քաղաքական կյանքում: Այս իրավիճակի շուրջ է մեր զրույցը ՀՀ Կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, ով այս օրերին ամենաշատ հարվածներ ստացողներից ու հարվածողներից է:
Պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իր բացակայությունների վերաբերյալ ԱԺ նախագահի պահանջած լրացուցիչ տեղեկատվությունը պետք է ներկայացներ անձամբ, բայց չի ներկայացրել: Այս մասին 168.am-ին ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Սանակոևը հավելել է, որ իրենք պատրաստում են այնպիսի փաստաթուղթ որը կերաշխավորի Վրաստանի կողմից Հարավային Օսիայի ու Աբխազիայի նկատմամբ ուժ չկիրառելը:
Հայկական ծագումով հայտնի երգիչ Սերժ Թանկյանը հուզվել է թուրքական անսամբլի և թուրք երգչուհի Այսե Թութունչուի կատարմամբ «Ապրիլյան մի անձրևոտ օր» («Առավոտուն դեմին») երգը լսելիս:
Բացելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ քանի որ բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընտրվել է Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ, վերջինս խնդրել է դադարեցնել իր լիազորությունը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Վիգեն Սարգսյանին` կատարած աշխատանքի և բուհին աջակցելու համար:
Բարզանին ընդգծել է, որ իրենք արդեն իսկ յուրացրել են թշնամու մարտավարությունը:
«Ես լրագրողներին մի քանի անգամ խնդրել եմ՝ ինձ այդպիսի հարցեր չտալ, եթե որևէ մարդ մեղադրվում է հանցագործության մեջ, ճիշտ չէ նրա մասին հարցեր տալ այլ ոլորտներից, դուք չեք կարող ինձ հարցնել՝ Գիմլերն ինչպիսի երաժշտություն էր սիրում, Գիմլերը, նախևառաջ, մարդկանց ոչնչացման հեղինակ է»,- այսօրվա ասուլիսում՝ արձագանքելով լրագրողի հարցին՝ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Ռոբերտ Քոչարայանի դերակատարության վերաբերյալ այս վերջին զարագացումների ֆոնին՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Հրազդանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի երթևեկությունը բաց է:
Պեսկովի խոսքերով՝ դեռ խոսք չի գնում «նորմանդական քառյակի» առաջնորդների նոր հանդիպում կազմակերպելու մասին:
Տուժող, ոստիկանության աշխատակից Արմինե Գրիգորյանը նշեց, որ դրսում ամբոխ էր հավաքվել, իսկ դատարանում անցկացվում էր Շանթ Հարությունյանի և մյուսների գործի քննությունը: «Այդ ընթացքում մի երիտասարդ, բարձրանալով սպիտակ գույնի մեքենայի վրա, սկսեց գոռգռալ, ասել՝ իմ ձեռքին ռումբ կա, պայթեցնելու եմ»,- ասաց տուժողը՝ նշելով, որ երբ փորձել են մոտենալ այդ երիտասարդին ու զգուշացնել նրան՝ կարգի հրավիրել իրեն, իջեցնել մեքենայի վրայից, նա հանել է ատրճանակը և սկսել է կրակել իրեն մոտեցող ոստիկանների ուղղությամբ:
Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագրի համաձայնեցման ընթացակարգը չի զբաղեցնի շատ ժամանակ:
Մենք ունենք տարբեր քայլեր իրականացնելու հնարավորություն: Մենք կարող ենք ընդհանրապես ստորագրությունները չեղյալ հայտարարել, մենք կարող ենք և վավերացնել, այսինքն՝ ամեն ինչ կախված է ապագա զարգացումներից: Ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի պահվածքը, արդյո՞ք կփոխվի, և եթե այո, ապա դեպի ո՞ր կողմ կփոխվի:
ԱՄՆ-ը պետք է վերստին առաջատար դիրքեր զբաղեցնի աշխարհում:
Ամենահետաքրքիրն այն է, թե մնալով քաղաքականության մեջ՝ Գագիկ Ծառուկյանն ինչպես է վերաբերվելու սահմանադրական փոփոխություններին, որի մասին, թերևս, կհայտարարվի առաջիկայում:
Լավրովն այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի արտգործնախարար Դավիթ Սանակոևի հետ բանակցություններից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված բարեկամական գործընկերությունը, որը տարիների ընթացքում ընդլայնվել և ընդգրկել է նորանոր ոլորտներ, և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը առավել կամրապնդվի և կխորանա։
Իսկ ո՞րն է ելքը: Ահաեւ ամենահանգուցային մարտակոչը, որի պատասխանը պետք է որոնել միասին: «Ժառանգությունը» քանիցս հայտարարել է, որ իր գերագույն նպատակը սահմանադրական ընտրությունների միջոցով պետական իրավակարգ իշխանության ձեւավորումն է, ազգային ինքնիշխան շահի գիտակցումն ու հետապնդումը:
«Ես սա չեմ համարում զինադադար, սա այն չէ, որ Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը նստում և ասում են՝ մենք կանգ են առնում: Նկատելի է, որ Գագիկ Ծառուկյանը հետ քայլ է կատարել»,- այսօր տեղի ունեցած մամուլիս ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության հրամանատարական խորհրդի անդամները հրաժարվում են պարզաբանումներ տալ, թե ինչ են իրենք պատրաստվում անել ստեղծված նոր իրավիճակում: Նրանք խոստանում են մի քանի ժամից պաշտոնական հայտարարություն հրապարակել:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմին:
Հոգեբան Ալբերտ Նալչաջյանը կարծում է, որ մենք այսօր շատ ենք զբաղվում Ցեղասպանության խնդիրներով. անընդհատ հիշեցնում ենք անցյալը: Իսկ այն դրույթը, թե այսօր Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը, որպեսզի նորից չկատարի նույն հանցանքը, ըստ հոգեբանի, ներշնչում է ժողովրդին, որ Թուրքիան կարող է նորից այդ հանցագործությունը կատարել և գործը հասցնել մինչև վերջ, մինչդեռ, իրականում՝ մենք պետք է մարդկանց մեջ մտցնենք այն գաղափարը, որ թուրքերն այլևս չեն համարձակվի դա կրկնել: «Թուրքն այնքան սարսափելի չէ, որքան նկարագրում են՝ ելնելով անցյալի դեպքերից. այս մտածողությունը պետք է զգալի չափով փոխվի»,- ասում է հոգեբանը:
Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը «չափազանց թույլ և իշխանազուրկ մարդու տեքստ էր». «Այնտեղ, իհարկե, կոչ կար` պետք է վերջ տալ այս ամենին, և այլն, բայց, կներեք, դա բավական անատամ հայատարարություն էր, որովhետև նկատելի էր, որ այն, ինչ կարողանում է ասել Ռոբերտ Քոչարյանը, դա ընդամենը ընդդիմության անունից հոխորտալն էր, ամբողջ տեքստը դա էր՝ եթե դու սա անես, ապա ընդդիմությունը սա կանի, նա չէր ասում՝ ես սա կանեմ, կամ «Բարգավաճը» սա կանի»: