ԱՄՆ-ն շահագրգիռ է ՀՀ ամրապնդման, առավել բարեկեցիկ և ամուր ժողովրդավարական պետություն լինելու հարցում. Նուլանդ
«ԱՄՆ-ն շահագրգիռ է հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնլու հարցում»,- այս մասին Երևանի ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը՝ ամփոփելով իր կատարած այցը Հայաստան:
Նա նախ շնորհակալություն հայտնեց, որ Հայաստանն ընդունել է իրենց լավագույն կադրերից մեկին՝ Ռիք Միլզին, ապա իր այցը Հայաստան որակեց շատ լավ: Նուլանդը տեղեկացրց, որ Հայաստանը երրրոդ երկիրն էր Կովկասյան այցի շրջանակում, որտեղ են միջգերատեսչական պատվիրակությամբ՝ ներկայացուցիչներ Սպիտակ տնից, Պաշտպանության դեպարտամենտից և ԱՄՆ պետքարտուղարությունից:
«Ինձ համար այսօր պատիվ էր հանդիպել ՀՀ նախագահ Սարգսյանի, ԱԳ նախարար Նալբանդյանի և քաղաքացիական հասարակության լայն շրջանակի հետ և այցելել 1915թ. հուշահամալիր: Մեր Պաշտպանության դեպարտամենտի գործընկերներն առիթ ունեցան հանդիպել Պաշտպանության նախարարի հետ: Մեր այսօրվա ուղերձն այն է, որ ԱՄՆ-ն կարևորում է ՀՀ-ի հետ իր գործընկերությունը: 25 տարիների ընթացքում աջացել ենք տնտեսական աճին, ժողովրդավարությանը, բարեկեցությանը, խաղաղությանն այստեղ Հայաստանում և ցանկանում ենք շարունակել դա, խորացնել ու ամրապնդել այդ համագործակցությունը: Այսօր մենք խոսում ենք անվտանգության, տարածաշրջանային, տնտեսական հարցերի մասին, խոսեցինք ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մեզ համար ուրախալի է աշխատել ՀՀ իշխանությունների և ՀՀ նախագահի հետ հակակոռուպցիոն աշխատանքների շուրջ, անվտանգության հարցերի հետ կապված»,- նշեց Նուլանդը՝ շարունակելով, որ շնորհակալ են ՀՀ-ին և ՀՀ խիզախ զինծառայողներին, ովքեր իրենց հետ միասին Աֆղանստանում և Կոսովոյում են հանդես գալիս, աջակցում են Լիբանանում Հայաստանի զորամիավորման ներկայությանը, շնորհակալ ՀՀ կառավարությանը՝ Սիրիայից եկած փախստականների հարցում նրանց քաղաքականության, համընդհանուր խաղաղության և անվտանգության հարցում ՀՀ ներդրման համար:
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին, Նուլանդի խոսքով, աշխատում են մաքուր էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ փորձելով ձեռներեցության համար լայն միջավայր ձևավորել: ՙ Դեսպանությունն ու Կառավարությունը միասին նոր նախաձռնություն են սկսում հակակոռուպցիոն աշխատանքների ուղղությամբ, ինչպիիք են էլեկտրոնային կառավարումը, ներդրումային դաշտի բարելավումը, կեղտոտ փողերի համար տարածքի փակումը, հավասար խաղի պայմանների ապահովումը բոլոր հայերի, ներդրողների համար, որը ոչ միայն պաշտպանում է ներդրումային միջավայրը և երկրի ժողովրդավարությունն, այլև փակում է տնտեսության նկատմամբ արտաքին միջամտությունների ճանապարհը:
ԱՄՆ փոխպետքարտուղարի փոխանցմամբ՝ ՀԿ-ների հետ հանդիպումներ եղան, խոսեցին նախագահի և ԱԳ նախարարի հետ ՀՀ ուժեղ կողմերից մեկի՝ ՀՀ կենսունակ քաղաքացիական հասարակության և այն կենսունակ երկխոսության մասին, որը կա Հայաստանի կառավարության և հասարակական սեկտորի միջև:
«ՀՀ անկախությունից ի վեր դա ձևավորվել է և մենք հպարտանում ենք, որ այս հարցում աջակցել ենք: Մեր գործընկերությունն ամուր է, մենք ՀՀ ամրապնդման, առավել բարեկեցիկ և ամուր ժողովրդավարական պետություն լինելու հարցում շահագրգիռ ենք»,- ասաց Նուլանդը: